Author Archives: Վահագն Քեշիշյան

Երևանցիները Կանարյան կղզիներում

AEGEE-Լաս Պալմասը դեկտեմբերին կազմակերպել էր մի ծրագիր, որն ուղղված կամավորական աշխատանքին և կոչվում էր “Preserving Our Future: From the Roots to the Froots”: Դեռ սեպտեմբերին էր հայտնի Լաս Պալմաս գնացողների կազմը: Սկսեց դեսպանատուն-տուրիստական գործակալություն-բանկ վազվզոցը: վերջապես մեր վիզաները տվեցին և մենք արդեն օդանավակայանում ենք: Մեր գնալու հենց նախորդ օրը մասնակիցներից մեկը հիվանդացավ և չկարողացավ գալ: Հասանք Լաս Պալմաս, որտեղ հենց օդանավակայանից զգացինք խոնավ օդն ու լավ տրամադրությունը : Ծրագիրը շատ լավ էր կազմակերպված. հաշվարկված էր ամեն մի մանրուք, բոլորի հանդեպ շատ ուշադիր էին, էլ չեմ ասում սննդի մասին, որը ես կասեի նույնիսկ չափից շատ էր:

It’s All Correct Guys

We daily use thousands words in different languages. They all lack meanings and have various origins. But in fact there are some words which are so popular, that are used not only in specific country but are considered as international ones.  Every 5th person in the world uses the word ‘’OK’’. Interesting right? Only 2 letters, but already accepted and spread all over the world. The question is: where do they come from? And how they conquered the world?

Well, there are plenty explanations of its origin. But the only exact thing is that this 2 letters are America’s greatest word, the most successful export to the rest of the world. “OK” is also a way, philosophy of thinking. Optimistic way of thinking, it lacks the points of view of this nation. Read the rest of this entry

Երիտասարդական խենթություն: Ավտոստոպ

Բոլորն էլ երևի իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ուզել են ճանապարհորդել: Սակայն քչերն են ճանապարհորդել ավտոստոպով (բառը չեմ թարգմանի, որովհետև այն հոգնեցուցիչ է ու էլ չես ուզում ճանապարհորդել, բայց թարգմանությունը սա է` նույնընթաց մեքենայով անվճար ճանապարհորդել) և այդ քչերից քչերը գիտեն, որ ավտոստոպը ունի իր կանոնները: Նախ և առաջ ոչ մի վարորդ պարտավոր չէ քեզ իր հետ վերցնել, եթե չեն կանգնում, ուրեմն նրանք քոնը չեն: Մարդիկ, ովքեր պատաստակամություն են հայտնել քեզ իրենց հետ վերցնել, ուրեմն դու պետք է քո երախտագիտությունը հայտնես նրանց: Կարևոր չի, թե դա ոնց կլինի` բառերով, քաղցրավենիքով թե ուղղակի կասես “շնորհակալություն”: Ավտոստոպով ճանապարհորդելու համար դու պետք է ունենաս շատ ժամանակ, որպեսզի այն լավ անցնի: Շտապելու դեպքում այն դառնում է մրցավազք և 10 րոպե մեքենա կանգնեցնելը հավերժություն է թվում: Բացի այդ, այն ուղղակի հետաքրքիր ճանապարհորդություն է և նոր ծանոթներ ու ընկերներ ձեռք բերելու միջոց է, ոչ թե կոնկրետ նպատակաուղղված ճանապարհորդություն: Իսկ համար մեկ ու պարտադիր կանոնը լավ տրամադրությունն է: Ոչ ոք երբեք չի կանգնի և իր հետ չի վերցնի թթված դեմքով մեկին: Մարդիկ միշտ փորձում են հաճելի ժամանակ անցկացնել և ուրախ կլինեն հաճելի զրուցակից ունենալ ճանապարհ գնալուց: Կան նաև կանոններ, որոնք քո անվտանգության համար են: Ներկայացնեմ 10 կանոններ (իրականում շատ-շատ են և ամեն մի մարդու համար նաև տարբերվում են` կախված բնավորությունից, հանգամանքներից), որոնց պետք է հետևել ավտոստոպով ճանապարհորդելու ընթացքում. Read the rest of this entry

Զբոսանք Փարիզում

Խոսենք այն կառույցներից մի քանիսի մասին, որոնց անունները լսելիս միանգամից հիշում ենք Եվրոպան: Դե դա պարզ պատճառ է, որովհետև նրանք գտնվում են Եվրոպայում 🙂

Առաջինը դա Էյֆելյան աշտարակն է: Իզուր չի, որ այն առաջինն է: Հենց այս կառույցն է, որ աշխարհի վճարովի տեսարժան վայրերի ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Աշտարակը կառուցվել է ֆրանսիական չորրորդ հեղափոխության 100-ամյակի պատվին ճարտարապետ Գուստավ Էյֆելի կողմից: Այն կշռում է 10.000 տոննա, որից 7.300 տոննան մետղի քաշն է, իսկ բարձրությունը 324 մետր է: Կառուցումը տևել է Read the rest of this entry

Սոցիալական կայքերը և դրանց նշանակությունը մեր օրերում

Իհարկե ես հիմա նորություն չեմ ասի, առավել ևս էլ հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ մենք ապրում ենք համակարգչային և տեխնոլոգիական դարում, նորություն չի լինի, եթե ես ասեմ, որ Հայաստանում հիմա կան մարդիկ, որոնց համար ինտերնետը հանդիսանում է մի աշխարհ, որը կտրում է նրանց մեր առօրյա իրականությունից: Ինքնին ինտերնետից օգտվել իմանալը և այնտեղ արագ կողմնորոշվելը դարձել է մեր օրերի հրամայականը: Սակայն ես ուզում եմ անդրադառնալ մեկ ուրիշ “հիվանդության”, որը իմ և իմ ընկերներից շատերի կարծիքով պարզապես տանջում և քայքայում է մեր գործազուրկ երիտասարդությանը, այն է` կախվածությունը սոցիալական կայքերից: Ես ինքս ունեմ իմ էջերը թե Ֆեյսբուքում, թե Թվիթերում, որոնք ինձ հնարավորություն են տալիս տեղեկացված լինել շատ իրադարձությունների մասին: Read the rest of this entry