Սոցիալական կայքերը և դրանց նշանակությունը մեր օրերում

Իհարկե ես հիմա նորություն չեմ ասի, առավել ևս էլ հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ մենք ապրում ենք համակարգչային և տեխնոլոգիական դարում, նորություն չի լինի, եթե ես ասեմ, որ Հայաստանում հիմա կան մարդիկ, որոնց համար ինտերնետը հանդիսանում է մի աշխարհ, որը կտրում է նրանց մեր առօրյա իրականությունից: Ինքնին ինտերնետից օգտվել իմանալը և այնտեղ արագ կողմնորոշվելը դարձել է մեր օրերի հրամայականը: Սակայն ես ուզում եմ անդրադառնալ մեկ ուրիշ “հիվանդության”, որը իմ և իմ ընկերներից շատերի կարծիքով պարզապես տանջում և քայքայում է մեր գործազուրկ երիտասարդությանը, այն է` կախվածությունը սոցիալական կայքերից: Ես ինքս ունեմ իմ էջերը թե Ֆեյսբուքում, թե Թվիթերում, որոնք ինձ հնարավորություն են տալիս տեղեկացված լինել շատ իրադարձությունների մասին: Իսկ ամենից շատ նրանք ինձ դուր են գալիս, քանի որ դրանք կարծես վերացնում են աշխատանքի, հասարակական գործունեության ու բիզնեսի միջև եղած բաժանարար գծերը և դարձնում են շփումը գործընկերների հետ ավելի ազատ և հեշտ: Ամեն դեպքում, անցած ամառ մի քանի շաբաթ սոցիալական կայքերում անընդմեջ ակտիվ լինելուց հետո ես սկսեցի մտածել անսահմանափակ ինտերնետի և սոցիալական կայքերի դրական ու բացասական կողմերի մասին: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես աշխատավայրում ողջ օրը շարունակ ստուգում էի իմ էլեկտրոնային փոստը և Ֆեյսբուքը ու կարծես սպասում էի ինչ-որ մի բանի, և ահա հենց այդ ժամանակ էլ ես տրվեցի հետևյալ հարցով. իսկ հնարավո՞ր է կառավարել ինտերնետ կախվածությունը: Ի ուրախություն ինձ, իմ ընկերներից մեկը, ում անունը ես իր իսկ խնդրանքով գաղտնի կպահեմ, այդ ժամանակ ինձ պարտվել էր մի գրազ, և ես որոշեցի փոքրիկ փորձ իրականացնել նրա հետ: Ես խնդրեցի նրան մեկ շաբաթ անընդմեջ չմտնել սոցիալական կայքեր, և ահա ստացվեց հետևյալը:

Օր 1

Նրա պնդմամբ, ինքն արթնացավ մի անհասկանալի զգացմունքով, որ չի կարող ստուգել իր Ֆեյսբուքի էջը և կարդալ իր ստացած նամակները, որոնք կարմիր գույնով փայլում էին իր Այֆոնի էկրանին: Միաժամանակ նրան տիրել էր անկողմնորոշվածության զգացումը` բառացիորերն չգիտեր ինչ պետք է անի օրվա ընթացքում և անընդհատ ստուգում էր իր էլեկտրոնային փոստը: Մի խոսքով, կատարյալ ապակենտրոնացված վիճակ և վարքագիծ:

Օր 2

Երկրորդ օրվա ընթացքում նրա մոտ ի հայտ եկավ մի իրավիճակ, որն, իր իսկ ասելով, կարծես զրկել էր իրեն ինֆորմացիայի աղբյուրներից, և սկսել էր զգալ արդեն, որ այս ամեն ինչը կարող է նրա կյանքի համար վտանգավոր հետևանքներ ունենալ: Իր իսկ խոսքով, երեկոյան վիճակն էլ ավելի վատթարացավ, քանի որ նա հանգել էր այն եզրակացության, որ առանց ինտերնետի և սոցիալական կայքերի կյանքը կյանք չէ, և փոխանակ Ֆեյբուքում օֆլայնային վիճակում ինչ-որ բան անելուն, նա, ի զարմանս ինձ, պարզապես ժամը 21.30 պառկեց քնելու:

Օր 3-5

Այս օրերի ընթացքում հիմնականում տիրում էր նույն իրավիճակը ինչ 2-րդ օրվա ընթացքում:

Օր 6-8

Քանի որ այս օրերին նրա մոտ արդեն այդ սթրեսային վիճակի նահանջ էր նկատվում, ես նկատեցի մեկ հետաքրքիր հանգամանք. նա սահուն անցում էր կատարել մի յուրօրինակ երեկոյի պլանավորման մոդելի` ընթրիք-մարզում-տան գործեր-ընթերացանություն: Իր իսկ խոսքերով, նա վերջին մի քանի տարիների ընթացքում նման արդյունավետությամբ երբեք չէր աշխատել:

Իմ կողմից ես եզրահանգում արեցի, որ սոցիալական կայքերից զուրկ լինելով` հնարավոր է ավելի ճիշտ և ըստ կարևորության կազմել օրակարգը:

Օր 8-10

Այս օրերի ընթացքում, մեր նախնական համաձայնությանը համապատասխան, նա ուներ հնարավորություն օգտվելու ինտերնետից և սոցիալական կայքերից: Կհավատաք, բայց նա բառացիորեն մտել էր իր հեռախոսի մեջ մեր հանդիպման ընթացքում, բայց ուղիղ 45 րոպե անց, նա կարծես ձանձրացավ և ինձ հարց ուղղեց, թե արդյոք այդ սոցիալական կայքերը հարստացնում են մեր կյանքը, թե ոչ: Այս հարցից հետո, իր իսկ առաջարկով, նա անջատեց իր Ֆեյսբուքը և ասաց, որ հաջորդ օրն էլ չի մտնելու այնտեղ:

Օր 14

Ահա և մեր փորձը սահուն կերպով մոտենում էր իր տրամաբանական ավարտին: Մեր փորձի մասնակցի ասելով իսկ, նա այս օրերին սկսել էր գիտակցել, որ զերծ լինելով սոցիալական կայքերից` սկսել էր այդ օրերի ընթացքում բացահայտել մարդկային գործունեության ոչ քիչ պակաս հետաքրքիր ոլորտներ:

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Ուշադրությունը էլաստիկ և ճկուն երևույթ է. սեփական ժամանակի անիմաստ ծախսումը սոցիալական կայքերում սահմանափակում և բթացնում է ուշադրությունը: Երբ քիչ ժամանակ ես անցկացնում այնտեղ, պարզվում է, որ հնարավոր է շատ ավելի ճիշտ բաշխել ժամանակը,

2. Համակարգիչները անչափ օգտակար տեխնոլոգիաներ են, եթե օգտվում ես դրանցից որոշակի սահմանափակումներով և զգուշությամբ. բոլոր տեսակի հարաբերություններում բաժանումը մոտեցնում է, իսկ մարդ-համակարգիչ հարաբերությունների դեպքում այն դարձնում է միասնաբար անցկացրած ժամանակը ավելի արդյունավետ,

3. Թանկարժեք ժամանակը ծախսում են ոչ թե սոցիալական կայքերը, այլ մարդիկ,

4. Ամեն ինչ այդքան հրատապ չէ, որքան մենք պատկերացնում և ներկայացնում ենք.  մեզ երբեմն թվում է, որ մեկ նամակի եթե չպատասխանենք, ապա աշխարհը շուռ կգա, սակայն երբ զրկված ես լինում պատասխանելու հնարավորությունից, պարզվում է, որ այդ նամակներն առնվազն այդքան էլ հրատապ չեն:

Ահա սրանք են իմ փոքրիկ փորձի արդյունքները: Հուսով եմ շատ մարդիկ կգտնեն իմ շարադրանքի մեջ հարազատ բառեր, տողեր և մտքեր:

Հեղինակ` Արմենակ Մինասյանց

About Վահագն Քեշիշյան

Անկախ ուսանող, ով ազատ արտահայտում է իր կարծիքը տարբեր իրերի, երեւույթների եւ իրադարձությունների վերաբերյալ

Posted on January 13, 2012, in youth/երիտասարդություն and tagged , , , , , , , , . Bookmark the permalink. 1 Comment.

  1. amen inch chisht e ^_^

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: