Blog Archives

Սոցիալական կայքերը և դրանց նշանակությունը մեր օրերում

Իհարկե ես հիմա նորություն չեմ ասի, առավել ևս էլ հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ մենք ապրում ենք համակարգչային և տեխնոլոգիական դարում, նորություն չի լինի, եթե ես ասեմ, որ Հայաստանում հիմա կան մարդիկ, որոնց համար ինտերնետը հանդիսանում է մի աշխարհ, որը կտրում է նրանց մեր առօրյա իրականությունից: Ինքնին ինտերնետից օգտվել իմանալը և այնտեղ արագ կողմնորոշվելը դարձել է մեր օրերի հրամայականը: Սակայն ես ուզում եմ անդրադառնալ մեկ ուրիշ “հիվանդության”, որը իմ և իմ ընկերներից շատերի կարծիքով պարզապես տանջում և քայքայում է մեր գործազուրկ երիտասարդությանը, այն է` կախվածությունը սոցիալական կայքերից: Ես ինքս ունեմ իմ էջերը թե Ֆեյսբուքում, թե Թվիթերում, որոնք ինձ հնարավորություն են տալիս տեղեկացված լինել շատ իրադարձությունների մասին: Read the rest of this entry

Միասնականությունը միշտ էլ հաղթում է

AEGEE-Եվրոպայի Ավագանին Facebook սոցիալական ցանցում հարցում էր կազմակերպել, որով փորձում էր ճշտել AEGEE-Եվրոպայի the coolest (ճիշտն ասած սրա հայերեն նորմալ տարբերակը չգտա 🙂 ) անտենան: Քվեարկությունը տևեց մի քանի օր: Այդ ընթացքում AEGEE-Երևանը տարբեր տեղերում էր զբաղեցնում և ձայների քանակն էլ այդքան շատ չէր: Դեռ սկզբից հարցումը գլխավորում էր AEGEE-Էնշխեդեն: 2012 թվականի Գարնանային Ագորան կայանալու է հենց Էնշխեդեում, այդ պատճառով էլ այն առաջատար էր, քանի որ այդպիսի միջոցառում կազմակերպելը անտենային մեծ ճանաչում է բերում ամբողջ AEGEE ցանցով մեկ: Այսօր քվեարկության վերջին օրն էր և այն փակվում էր Կենտրոնական Եվրոպայի ժամանակով երեկոյան ժամը 4-ին` Երևանի ժամանակով երեկոյան ժամը 7-ին: 18:00-ից հետո, երբ տեսա, թե մենք քանի ձայնով ենք հետ մնում առաջարից, սկսեցի AEGEE-Երևանի մի մասին “ոտքի հանել”: Read the rest of this entry

%d bloggers like this: