Blog Archives

Ծնունդդ շնորհավոր

Ուղիղ մեկ տարի է անցել այն օրվանից, երբ ես տնից դուրս եկա և առաջին անգամ գնացի Տեղական Ագորայի…լավ էր, որ այդ օրը իմ նման ևս 15 երիտասարդ կար: Իհարկե, չեմ կարող նկարագրել այն զգացումն ու հուզմունքը, որն ինձ տիրում էր այդ պահին. մի կողմից անհանգիստ էի, չէի պատկերացնում ում հետ եմ գնում հանդիպման, չէի գիտակցում նույնիսկ այդ նախաձեռնության ողջ լրջությունը և կարևորությունը:

Այդ օրերից անցել է ուղիղ մեկ տարի, մեկ տարի, որը իմ և AEGEE-Yerevan կազմակերպության համար արտակարգ արդյունավետ էր, մեկ տարի, որն արդեն իսկ նշանավորվել է բազմաթիվ արտակարգ և անկրկնելի գիտաժողովներով, աշխատաժողովներով և հանդիպումներով, մեկ տարի, որի ընթացքում անցկացվեց կազմակերպության պաշտոնական բացման աննախադեպ մեծ արարողություն, որն ուղղակի նորություն էր հայկական իրականությունում հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր մոտ ՀԿ-ները հայտնվում և կորում են սնկի պես, մեկ տարի, որի ընթացքում անցկացվեց երիտասարդության գործազրկությանը, եվրոպական ինտեգրացիային, բարձրագույն կրթությանը նվիրված խոշորագույն գիտաժողովներ, որոնք իրենց մասնակիցների քանակով կրկին աննախադեպ էին, մեկ տարի Read the rest of this entry

Advertisements
%d bloggers like this: