Blog Archives

AEGEEանները նշում են մշակութային օրերը

Ողջույն AEGEEանս, ինչպես արդեն գիտեք կամ էլ միգուցե նոր եք իմանում նոյեմբերի 18-ին մենք` AEGEE-ի մի քանի մշակութասերներս,  այցելեցինք ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում մեծ համբավ և ճանաչում  ունեցող արվեստագետ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: Այդ օրը բավականին ամպամած էր և մի փոքր տխուր, սակայն շնորհիվ փարաջանովյան հնարամիտ գունային լուծումների ու ստեղծագործական յուրօրինակ գլուխգործոցների, այն կարծես պայծառացավ :): Մեր այցի շրջանակներում մենք ոչ միայն ստացանք բավականին հետաքրքիր տեղեկություններ այդպես էլ լիովին չբացահայտված տաղանդի կյանքի մասին, այլ նաև նրա կյանքի տարբեր հատվածներին հատուկ ստեղծագործությունների ականատեսը եղանք: Read the rest of this entry

%d bloggers like this: