Զբոսանք Փարիզում

Խոսենք այն կառույցներից մի քանիսի մասին, որոնց անունները լսելիս միանգամից հիշում ենք Եվրոպան: Դե դա պարզ պատճառ է, որովհետև նրանք գտնվում են Եվրոպայում🙂

Առաջինը դա Էյֆելյան աշտարակն է: Իզուր չի, որ այն առաջինն է: Հենց այս կառույցն է, որ աշխարհի վճարովի տեսարժան վայրերի ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Աշտարակը կառուցվել է ֆրանսիական չորրորդ հեղափոխության 100-ամյակի պատվին ճարտարապետ Գուստավ Էյֆելի կողմից: Այն կշռում է 10.000 տոննա, որից 7.300 տոննան մետղի քաշն է, իսկ բարձրությունը 324 մետր է: Կառուցումը տևել է 2 տարի 2 ամիս 5 օր (26 հունվար 1887- 31 մարտ 1889), որի ընթացքում աշխատարակի վրա աշխատել են 50 ինժեներ, 100 երկաթագործ և 121 շինարար: Կառուցման համար օգտագործվել է 2.5 միլիոն մեխ, 18.038 երկաթյա կտոր և 40 տոննա ներկ: Այն անվանում են նաև “ֆրանսիայի երկաթե տիկին”, պաշտոնապես` “Շագանակագույն-Էյֆելյան”: Վերջին անվանումը կապված է նրա գույնի հետ, սակայն  սկզբնապես աշտարակը ներկված է եղել Ֆրանսիայի դրոշի գույներով: Այն ներկում են 7 տարին մեկ և 2015 թվականին կլինի արդեն 20-րդ անգամը: Աշտարակը օգտագործվում է որպես ռադիոաշտարակ և աստղադիատական աշտարակ:

Մնանք Փարիզում, բայց տեղափոխվենք Սենայի մյուս ափ` Ռիվոլի փողոց: Այստեղ 210 հազար քառակուսի մետր տարածության վրա գտնվում է Լուվրի թանգարանը, որն աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանն է: Թանգարանը կառուցվել է 1190 թվականին Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Օգոստոսի հրամանով, սակայն սկզբնապես այն ամրոց էր: Հետագայում, երբ քաղաքը մեծացավ, ամրոցը հայտնվեց քաղաքի կենտրոնում և կորցրեց ամրոցի նշանակությունը: Տարիների ընթացքում այն մեծ փոփոխություններ է կրել. կառուցվել և քանդվել են նրա նոր շենքեր այդ հսկայական համալիրի մեջ: Այժմ Լուվրի մշտական ցուցադրությունը ընդգրկում է շուրջ 35.000 ստեղծագործություն, որոնք իրենց մեջ ընդգրկում են մի քանի հազար տարվա պատմություն:

Իսկ այն հայտնի բուրգը, որը գտնվում է հենց թանգարանի առջև, կառուցվել է 1983 թվականին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի հրամանով 1789 թվականի ֆրանսիական մեծ հեղափոխության 200-ամյակի առթիվ: Բուրգը կոչվում է Լուվրի բուրգ, իսկ ֆրանսիացիները այն համարում եմ “սպի Փարիզի դեմքին”: Իրականում այն թանգարանի մուտքերից մեկն է, որի ճարտարապետը չինական արմատներով ամերիկացի Լեո Մինգ Պեյն է: Բուրգի բարձրությունը 35.42 մետր, իսկ հատակը 35.42 քառակուսի մետր: Այն բաղկացած է ապակյա 603 շեղանկյունններից և 70 եռանկյուններից: Բացումը կայացել է 1989 թվականի մարտի 30-ին:

Դե ինչ, եթե դեռ չեք եղել Փարիզում, ուրեմն ժամանակն է այցելության: Կարևոր չէ ինչ տարիքում եք, Փարիզը միշտ սիրով է ընդունում բոլորին` հատկապես սիրահարներին…

Վահագն Քեշիշյան

About Վահագն Քեշիշյան

Անկախ ուսանող, ով ազատ արտահայտում է իր կարծիքը տարբեր իրերի, երեւույթների եւ իրադարձությունների վերաբերյալ

Posted on February 11, 2012, in ATTENTION! and tagged , , , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: