Երիտասարդական խենթություն: Ավտոստոպ

Բոլորն էլ երևի իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ուզել են ճանապարհորդել: Սակայն քչերն են ճանապարհորդել ավտոստոպով (բառը չեմ թարգմանի, որովհետև այն հոգնեցուցիչ է ու էլ չես ուզում ճանապարհորդել, բայց թարգմանությունը սա է` նույնընթաց մեքենայով անվճար ճանապարհորդել) և այդ քչերից քչերը գիտեն, որ ավտոստոպը ունի իր կանոնները: Նախ և առաջ ոչ մի վարորդ պարտավոր չէ քեզ իր հետ վերցնել, եթե չեն կանգնում, ուրեմն նրանք քոնը չեն: Մարդիկ, ովքեր պատաստակամություն են հայտնել քեզ իրենց հետ վերցնել, ուրեմն դու պետք է քո երախտագիտությունը հայտնես նրանց: Կարևոր չի, թե դա ոնց կլինի` բառերով, քաղցրավենիքով թե ուղղակի կասես “շնորհակալություն”: Ավտոստոպով ճանապարհորդելու համար դու պետք է ունենաս շատ ժամանակ, որպեսզի այն լավ անցնի: Շտապելու դեպքում այն դառնում է մրցավազք և 10 րոպե մեքենա կանգնեցնելը հավերժություն է թվում: Բացի այդ, այն ուղղակի հետաքրքիր ճանապարհորդություն է և նոր ծանոթներ ու ընկերներ ձեռք բերելու միջոց է, ոչ թե կոնկրետ նպատակաուղղված ճանապարհորդություն: Իսկ համար մեկ ու պարտադիր կանոնը լավ տրամադրությունն է: Ոչ ոք երբեք չի կանգնի և իր հետ չի վերցնի թթված դեմքով մեկին: Մարդիկ միշտ փորձում են հաճելի ժամանակ անցկացնել և ուրախ կլինեն հաճելի զրուցակից ունենալ ճանապարհ գնալուց: Կան նաև կանոններ, որոնք քո անվտանգության համար են: Ներկայացնեմ 10 կանոններ (իրականում շատ-շատ են և ամեն մի մարդու համար նաև տարբերվում են` կախված բնավորությունից, հանգամանքներից), որոնց պետք է հետևել ավտոստոպով ճանապարհորդելու ընթացքում.

1. Փորձեք մեքենաները կանգնեցնել վարորդներին հարմար տեղում: Այդպես նրանք ավելի շուտ կկանգնեն: Կանգնելու համար հարմար տեղ են բաց տարածքեները, որտեղ վարորդները կարող են տեսնել քեզ ու բութ մատդ վեր պահած ձեռքդ, վազանց թույլատրող ճանապարհների սկիզբը, որտեղ արդեն ՊԱՏ-ը գտնում է հետևում:

2. Եթե ճանապարհորդում ես ընկերոջ հետ, այստեղ մի փոքր ավելի բարդ է: Ոչ բոլոր վարորդներ կցանկանան իրենց հետ վերցնել 2 հոգու, բացի այդ դա նրանց վտանգավոր է թվում: Այս դեպքում լավ տարբերակ է իրարից բաժանվելը և առանձին տեղ հասնելը, բայց անհրաժեշտ է պարբերաբար կապվել միմյանց հետ, որպեսզի չկորցնեք իրար:

3. Եթե ճանապարհորդում ես աղջկա հետ, ուրեմն լավ կլինի, որպեսզի նա կանգնեցի մեքենան: Այդպես կանգնեցնելու շանսերը ավելի մեծ են: Վարորդները չեն հրաժարվի որևէ աղջկա օգնություն ցույց տալ և այդպես նա քեզ էլ իր հետ կվերցնի:

4. Եթե դու աղջիկ ես, ուրեմն ավելի լավ է այս ձևով չճանապարհորդես քո իսկ անվտանգության համար: Վարորդները սովորական մարդիկ են և ոչ ոք չգիտի, թե ինչ բնավորություն ունի ամեն մեկը և իր հետ մարդ վերցնելիս ինչ մտադրություններ ու ցանկություններ ունի:

5. Հետդ անպայման վերցրու կողմնացույց և քարտեզ: Այս 2 իրերի օգնությամբ հեշտ կկողմնորոշվես տեղանքում, մանավանդ որ ավտոստոպով ճանապարհորդելու ընթացքում հաճախ են լինում դեպքեր, երբ Ա կետի փոխարեն հայտնվում ես ինչ որ Բ կետում:

6. Եթե վարորդը չի գնում քո ուզած վայրը, բայց գնում են նույն ուղղությամբ, ուրեմն գնա նրա հետ: Այդպես ավելի մոտիկ կլինես քո ուզած վայրին և այնտեղ հասնելու շանսերը ավելի մեծ կլինեն:

7. Վարորդները սովորաբար կանգնում են ուղղակի օգնելու համար, որովհետև մի ժամանակ իրենք են այդպես ճանապարհորդել և գիտեն քո զգացումները, սակայն լինում են նաև այնպիսինները, ովքեր դեմ չեն մի փոքր աշխատել: Տհաճ իրավիճակներից խուսափելու համար նախօրոք պայմանավորվեք վարորդի հետ:

8. Եթե վարորդը շփվող է կամ պարզապես շատախոս, ուրեմն դու էլ շփվիր նրա հետ: Նրա հարցերին չպատասխանելու կամ խոսակցությանը մասնակից չլինելու դեպքում նա քեզ կիջացնի մեքենայից և դրանից հետո հնարավոր էլ էլ ոչ մեկին չվեցնի ճանապարհից: Բացի այդ, վարորդները քեզ վերցնում են իրենց հետ, որովհետև չեն ուզում երկար ճանապարհ անցնելը ձանձրալի լինի:

9. Մի հուսահատվիր, եթե կես ժամվա մեջ չես կարողանում մեքենա կանգնեցնել, որովհետև ոչ բոլոր ճանապարհներն են աշխույժ:

10. Միշտ հիշիր, թե ուր և ինչու ես գնում, որովհետև մոռանալու դեպքում կարող ես 3 անգամ ավելի շատ ժամանակ ու գումար ծախսել, քան պլանավորել ես:

Մեր երկիրը իր աշխարհագրական դիրքով ու քաղաքական պայմաններով այդքան էլ չի նպաստում ավտոստոպով ճանապարհորդելուն և հենց առաջացող խնդիրների քանակն իմանալուց հրաժարվում ենք ճանապարհորդելու մտքից: Բացի այդ կա նաև ազգային հոգեբանությունը, որը գլխավոր խոչընդոտն է հենց Հայաստանի տարածքում ճանապարհորդելուն: Ամեն դեպքում Հայաստանի քաղաքացիները կարող են ավտոստոպով ճանապարհորդել նաև Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Եվրոպայում ճանապարհորդելու համար բավական է միայն Շենգեն վիզա ունենալ և ազատ տեղաշարժվել Եվրոպայի 25 երկրներում, իսկ եթե ուզում ես ամբողջ Եվրոպայում ազատ տեղաշարժվես, ուրեմն քեզ անհրաժեշտ է բազմակի մուտքով (մուլտիվիզա) Շենգեն վիզա: Իհարկե մենք կարող ենք առանց որևէ խնդիրների տեղաշարժվել ԱՊՀ երկրների տարածքում, սակայն ես դեռ չեմ լսել, որ ինչ որ մեկը ավտոստոպով Թուրքմենստանից գնա Տաջիկստան:

Եթե այսքանը կարդալուց հետո դեռ ցանկություն չունեք ավտոստոպով ճանապարհորդել, ուրեմն ժամանակն է, որ կարդաք, նայեք ու լսեք ավտոստոպի մասին գրված գրքերը, կինոներն ու երգերը:

Հիշի´ր, միշտ կարելի է գտնել ավելի տնտեսող տարբերակ:

Վահագն Քեշիշյան

About Վահագն Քեշիշյան

Անկախ ուսանող, ով ազատ արտահայտում է իր կարծիքը տարբեր իրերի, երեւույթների եւ իրադարձությունների վերաբերյալ

Posted on February 15, 2012, in youth/երիտասարդություն and tagged , , , , , , , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: