Blog Archives

Բարձրագույն կրթության օրը Հայաստանում

Մայիսի 14-ին տեղի ունեցավ “Բարձրագույն կրթության օրը” (Higher Education Day) Հայաստանում, որն անցկացնում էր AEGEE-Yerevan-ը Համահայկական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Այն մինչ այս անցկացվել է մի շարք եվրոպական քաղաքներում: Այս անգամ էլ անցկացվեց Հայաստանում: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ ուսանողներ Հայաստանի տարբեր համալսարաններից, տարբեր հյուրեր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից, Հայաստանում Տեմպուսի գրասենյակից, Մեծահասակների կրթության և շարունակական կրթության ասոցիացիայից, ARMACAD ասոցիացիայից, Հայաստանում գործարարների միությունից, Erasmus-Mundus շրջանավարտների ասոցիացիայից և այլ հյուրեր: Read the rest of this entry

Ցանկանում եք սովորել արտերկրում, բայց հոգնել եք ինֆորմացիա փնտրելուց?

Արդեն կարող եք այցելել Erasmus Mundus Wishes պորտալը, որը համաֆինանսավորվում է եվրոպական հանձնաժողովի կողմից: Այն առաջարկում է ամբողջական ինֆորմացիա Եվրոպական համալսարանների մասին, ինչպես նաև օգտակար խորհուրդներ կրթաթոշակների մասին: Այժմ Wishes պորտալը պարունակում է ինֆորմացիա ավելի քան 4000 կուրսերի մասին եվրոպական 30 երկրների ավելի քան 150 համալսարաններում: Որպես ակադեմիական սոցիալական ցանց Wishes պորտալն  առաջարկում է շփվել ձեր ապագա արտերկրի կուրսեցիների հետ դեռևս լինելով տանը:

Մանրամասն ինֆորմացիայի համար կարող եք այցելել www.euwishes.eu