Category Archives: AEGEE adventures

Տպավորություններ Տեղական խորհրդից

Ճիշտն ասած անակնկալի եկա, երբ վերջին Տեղական ագորայի ժամանակ իմացա, որ հրավիրված եմ Տեղական խորհրդի առաջիկա նիստին որպես AEGEE-Երևանի ակտիվ անդամ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին արդեն կայացած և դեռ կայանալիք միջոցառումները, հին և նոր աշխատանքային խմբերը և դրանց գործունեությունը, ինչպես նաև բոլոր հանձնաժողովների ղեկավարների կողմից ներկայացված առաջիկա գործունեության պլանը: Ինձ, որպես համեմատաբար նոր անդամ, շատ հետաքրքիր էր ներկա գտնվել Տեղական խորհրդի հանդիպմանը ու ավելի մանրամասն ծանոթանալ նրա գործունեությանը: Շատ խրախուսելի էր հանդիպման ոչ ֆորմալ, բայց միևնույն  ժամանակ գործնական մթնոլորտը: Առաջադրված հարցերը քննարկվում էին հնարավորինս մանրամասնորեն և փնտրվում էին լուծման օպտիմալ տարբերակներ` դիտարկելով բոլոր դրական եվ բացասական կողմերը: Յուրաքանչյուր ոք ուներ կոնկրետ և բավականին համակարգված  պատկերացում կազմակերպությունում իր գործունեության և դերի մասին, ինչպես նաև անսահման մոտիվացիա: Քննարկունմեր, որոշումներ, ամեն ինչ… Զգացվում էր թիմային ոգին (RESPECT): Շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ այս հանդիպմանը, հուսանք այն վերջինը չի լինի ինձ համար: Մի խոսքով, օրինակ վերցնելով մեր Տեղական խորհրդի անդամներից, լինենք հնարավորինս ակտիվ և շարժվենք միշտ առաջ:

Անուշ Պռոշյան

Առաջին NWM AEGEE-Երևանի համար

1 ամիս առաջ էր` AEGEE-Երևանի Ֆեյսբուքյան էջում հայտարարություն տեսանք կովկասյան առաջին Ցանցային հանդիպման մասին (Network Meeting), պայմանավորվենք կրճատ ասել NWM:

Երևի զարմանում եք, արագ բացում Google-ը փնտրեք, տեսնեք թե ինչ է NWM-ն… Չէ, կարիք չկա… հիմա ամեն ինչ կպատմենք…

Network meeting-ները կազմակերպվում են AEGEE-Եվրոպայի Network Commission-ի կողմից: Կարող ենք ասել, որ NetCom-ն AEGEE-ի ամենաճկուն և ակտիվ մարմինն է: Նրա խնդիրն է պահպանել ամբողջ ցանցի միասնականությունը որպես antennae: Այս առումով, նրանք են, ովքեր հոգ են տանում տեղական antennae-ների մասին և օգնում ցանկացած հարցով: Նրանք մեզ հետ են պաշտպանելու և օգնելու համար:

NetCom-ի թիմը կազմված է 11 անդամներից, ինչպես ֆուտբոլում, և ընտրվում, հաստատվում  են Ագորաի ժամանակ:

Իսկ այդ դեպքում ինչ է NWM-ն? Read the rest of this entry

Ագորա: Ինչ է այն իրենից ներկայացնում

AEGEE Ագորան, որն իրենից ներկայացնում է Եվրոպական ուսանողների ֆորումի կարևորագույն և առանցքային ժողովը, անց է կացվում տարին երկու անգամ` գարնանը և աշնանը:

Ագորան հունարեն բառ է, որը թարգմանվում է իբրև կրպակների կենտրոն, հավաքատեղի կամ շուկա, ինչպես նաև ուղղակի  ֆորում: Հին Հունաստանում Ագորան համարվել է քաղաքի կենսականորեն ամենաանհրաժեշտ և կարևոր տարածքը: Այստեղ են անցկացվել բոլոր նշանակալից քաղաքական համաժողովներն ու իրականացվել առևտրատնտեսական փոխհարաբերությունները:  Agora-ի ծագումնաբանությունը կապված է հին հունական “αγείρω” բառի հետ, որը նշանակում է “հավաքվել”: Այսպիով, տարին երկու անգամ` ապրիլին (“Գարնանային Ագորային”) և հոկտեմբերին (“Աշնանային Ագորային”) մոտ 800-ից 1000 AEGEE–ականներ 270 լոկալներից կամ անտենաներից հավաքվում են միասին`  քննարկելու ֆորումի ընթացիկ գործերը, ապագայում նախատեսվելիք ծրագրերը և դրանցից բխող հետագա ֆինանսական հարցերն ու ընդհանուր բյուջեն:  Իսկ ամենակարևորը` Ագորայի ընթացքում կատարվում է ղեկավար խորհրդի նոր անդամների և AEGEE-ի նախագահի ընտրությունը, ինչպես նաև նոր անտենաների բացումը: Read the rest of this entry

%d bloggers like this: