Blog Archives

Տպավորություններ Տեղական խորհրդից

Ճիշտն ասած անակնկալի եկա, երբ վերջին Տեղական ագորայի ժամանակ իմացա, որ հրավիրված եմ Տեղական խորհրդի առաջիկա նիստին որպես AEGEE-Երևանի ակտիվ անդամ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին արդեն կայացած և դեռ կայանալիք միջոցառումները, հին և նոր աշխատանքային խմբերը և դրանց գործունեությունը, ինչպես նաև բոլոր հանձնաժողովների ղեկավարների կողմից ներկայացված առաջիկա գործունեության պլանը: Ինձ, որպես համեմատաբար նոր անդամ, շատ հետաքրքիր էր ներկա գտնվել Տեղական խորհրդի հանդիպմանը ու ավելի մանրամասն ծանոթանալ նրա գործունեությանը: Շատ խրախուսելի էր հանդիպման ոչ ֆորմալ, բայց միևնույն  ժամանակ գործնական մթնոլորտը: Առաջադրված հարցերը քննարկվում էին հնարավորինս մանրամասնորեն և փնտրվում էին լուծման օպտիմալ տարբերակներ` դիտարկելով բոլոր դրական եվ բացասական կողմերը: Յուրաքանչյուր ոք ուներ կոնկրետ և բավականին համակարգված  պատկերացում կազմակերպությունում իր գործունեության և դերի մասին, ինչպես նաև անսահման մոտիվացիա: Քննարկունմեր, որոշումներ, ամեն ինչ… Զգացվում էր թիմային ոգին (RESPECT): Շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ այս հանդիպմանը, հուսանք այն վերջինը չի լինի ինձ համար: Մի խոսքով, օրինակ վերցնելով մեր Տեղական խորհրդի անդամներից, լինենք հնարավորինս ակտիվ և շարժվենք միշտ առաջ:

Անուշ Պռոշյան

%d bloggers like this: