Blog Archives

Հայերի առաջին Ամառային համալսարաններից մեկը

Կատարվեց իմ երազանքը  և ես մեկնեցի Իտալիա: Իմ երազանքն իրականություն դարձավ առաջին հերթին AEGEE-Երևանի միջոցով: Ապրիլին կայացած հանդիպնման՝ ագորայի ժամանակ տեղեկացա ամառային համալսարանի մասին: Մանրամասն ուսումնասիրելուց հետո ընտրեցի Իտալիայի Սալեռնո քաղաքում  կայանալիք  Non Solo Sole ամառային համալսարանը, դիմեցի և որոշ ժամանակ հետո, իմ ծննդյան օրը տեղեկացա, որ ես, ինչպես և 30 այլ երիտասարդներ Եվրոպայի տարբեր երկրներից մասնակցելու ենք ամառային համալսարանին հուլիսի 28-ից օգոստոսի 11-ը: Ուրախությանս չափը չեմ կարող նկարագրել: Դեսպանատան բոլոր գործերը կարգավորելով հուլսի 27-ին մեկնեցի: Կարող եմ համոզված ասել, որ ամառային համալսարանը կայացավ: Այն իմ առաջին ոչ ֆորմալ համալսարանն էր: Նշեմ, որ ամառային համալսարանի ժամանակ իրականանում են AEGEE-ի բոլոր 4 սկզբունքները՝ մշակութային փոխանակում, ակտիվ քաղաքացիություն, խաղաղություն և կայունություն և  կրթություն: Բոլորս այնքան էինք մտերմացել, որ մոռացել էինք ազգություն, կրոնական պատկանոլություն և ապրում էինք ինչպես մի ընտանիք: Read the rest of this entry

Advertisements
%d bloggers like this: