Blog Archives

Երիտասարդական խենթություն: Ավտոստոպ

Բոլորն էլ երևի իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ուզել են ճանապարհորդել: Սակայն քչերն են ճանապարհորդել ավտոստոպով (բառը չեմ թարգմանի, որովհետև այն հոգնեցուցիչ է ու էլ չես ուզում ճանապարհորդել, բայց թարգմանությունը սա է` նույնընթաց մեքենայով անվճար ճանապարհորդել) և այդ քչերից քչերը գիտեն, որ ավտոստոպը ունի իր կանոնները: Նախ և առաջ ոչ մի վարորդ պարտավոր չէ քեզ իր հետ վերցնել, եթե չեն կանգնում, ուրեմն նրանք քոնը չեն: Մարդիկ, ովքեր պատաստակամություն են հայտնել քեզ իրենց հետ վերցնել, ուրեմն դու պետք է քո երախտագիտությունը հայտնես նրանց: Կարևոր չի, թե դա ոնց կլինի` բառերով, քաղցրավենիքով թե ուղղակի կասես “շնորհակալություն”: Ավտոստոպով ճանապարհորդելու համար դու պետք է ունենաս շատ ժամանակ, որպեսզի այն լավ անցնի: Շտապելու դեպքում այն դառնում է մրցավազք և 10 րոպե մեքենա կանգնեցնելը հավերժություն է թվում: Բացի այդ, այն ուղղակի հետաքրքիր ճանապարհորդություն է և նոր ծանոթներ ու ընկերներ ձեռք բերելու միջոց է, ոչ թե կոնկրետ նպատակաուղղված ճանապարհորդություն: Իսկ համար մեկ ու պարտադիր կանոնը լավ տրամադրությունն է: Ոչ ոք երբեք չի կանգնի և իր հետ չի վերցնի թթված դեմքով մեկին: Մարդիկ միշտ փորձում են հաճելի ժամանակ անցկացնել և ուրախ կլինեն հաճելի զրուցակից ունենալ ճանապարհ գնալուց: Կան նաև կանոններ, որոնք քո անվտանգության համար են: Ներկայացնեմ 10 կանոններ (իրականում շատ-շատ են և ամեն մի մարդու համար նաև տարբերվում են` կախված բնավորությունից, հանգամանքներից), որոնց պետք է հետևել ավտոստոպով ճանապարհորդելու ընթացքում. Read the rest of this entry

Եվս մեկ քայլ դեպի եվրոպական ընտանիք

Ես գիտեմ, որ կարդալով այս վերնագիրը, ձեզանից շատերը միանգամից մտածեցին, որ ես ներկայացնելու երևի մի ինչ-որ նոր եվրոպական ծրագիր կամ խոսելու եմ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին, մի խոսքով ակնկալում եք նման բան….չարաչար սխալվում եք 🙂

Այս անգամ ես պարզապես ցանկանում եմ ԻՄ ԵՎ ՄԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ԽՈՐԱԳՈՒՅՆ ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ… այո´, հենց ՆՐԱՆՑ, սակայն չեմ ցանկանում պարզապես արդեն վերջին մի քանի օրերի ընթացքում սովորական դարձած ԲՈԼՈՐԻ պես գրել “ապրեք”, “շատ լավն եք”, “դուք ավելի զորեղ եք, քան Իռլանդիան” կամ առավել ևս չեմ ցանկանում որևէ կերպ փնովել իսպանացի “մրցավարի” գործողությունները մարզադաշտում` առանց ինձ ու իմ գրածների էլ դա համացանցում անողներ կան: Read the rest of this entry

20 տարվա անկախություն

1991թ.-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կատարեց իր պատմության ընթացքում կարևորագույն ընտրություններից մեկը. որոշեցինք որ ազատ և անկախ ենք ապրելու և ինքներս ենք լինելու մեր սեփական երկրի ճակատագրի ու ապագայի ճարտարապետները: Այսօր` 2011թ-ի սեպտեմբերի 21 -ին, նշում ենք արդեն նորանկախ մեր պետության 20 ամյակը:
Այս քսան տարիների ընթացքում շատ ծանր փորձությունների և մարտահրավերների դիմագրավեցինք. Սպիտակի երկրաշարժի ավերածություններ և Արցախի պատերազմ, «մութ ու ցուրտ» տարիներ և շրջափակում, 1999թ. ԱԺ ողբերգություն և տնտեսական ճգնաժամ: Սակայն ինչքան էլ դժվար էր և անսովոր մեզ համար այս բոլոր փորձությունները, հայ ժողովուրդը պատվով և հաղթանակով դուրս եկավ այս ամենից և մենք ապացուցեցինք, որ մենք էլ «արևի տակ» տեղ ունենալու իրավունք ունենք :  Read the rest of this entry

%d bloggers like this: