Blog Archives

“Ամառային համալսարան”-ը ավարտվեց

Հուլիսի 9-18-ը AEGEE-Yerevan-ը Հայաստանում անկացնում էր AEGEE-ի հիմնական ծրագրերից մեկը` Summer University-ն: Summer University-ն անկացվում է ամեն տարի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում եվրոպական ավելի քան 20 երկրներում: Ծրագրի ընթացքում եվրոպական 15 երկրների մոտ 20 երիտասարդներ հյուրընկալվել էին Հայաստանում: Մասնակիցները առաջին անգամ էին Հայաստանում և շատ տպավորված էին: Շատերի ընկերները, նույնիսկ հարազատները չէին լսել Հայաստանի մասին: Քանի որ ծրագրի հիմնական նպատակը մշակութային փոխանակությունն է, այդ պատճառով մասնակիցները եղան Հայաստանի մի քանի պատմամշակութային վայրերում: Այնտեղ նրանք ծանոթացան Հայաստանի պատմությանը, ճարտապետությանը, ազգային խոհանոցին, երգին ու պարին: Հենց առաջին օրվանից նրանք շատ էին ցանկանում սովորել քոչարի պարել, երգել մի քանի հայերեն երգեր: Read the rest of this entry

AEGEE-Yerevan-ը ակտիվ մասնակցում է

Վերջին մի քանի օրերը նշանակալից էին շատերի համար, հատկապես` AEGEE-Yerevan-ի, քանի որ AEGEE-Yerevan-ի մասին ավելի ու ավելի շատ մարդիկ տեղեկացան և անդամագրվելու ցանկություն հայտնեցին: Նշենք, որ մայիսի 20-ին ԵՊԼՀ-ում կազմակերպվել էր “Կարիերայի և տեղեկատվության օր ԵՊԼՀ-ում 2011” ամենամյա ցուցահանդեսը, մայիսի 21-ին Սիրահարների այգում` Եվրոպայի օրվա տոնակատարությունը և մայիսի 22-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում` “Կառուցիր քո ապագան այսօր” խորագրով երիտասարդների կարիերայի տոնավաճառը: Այս 3 օրերի ընթացքում AEGEE-Yerevan-ն ունեցավ պրեզենատցիաներ և երիտասարդներին ներկայացրեց իր նպատակներն ու առաքելությունը: Read the rest of this entry

Բարձրագույն կրթության օրը Հայաստանում

Մայիսի 14-ին տեղի ունեցավ “Բարձրագույն կրթության օրը” (Higher Education Day) Հայաստանում, որն անցկացնում էր AEGEE-Yerevan-ը Համահայկական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Այն մինչ այս անցկացվել է մի շարք եվրոպական քաղաքներում: Այս անգամ էլ անցկացվեց Հայաստանում: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ ուսանողներ Հայաստանի տարբեր համալսարաններից, տարբեր հյուրեր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից, Հայաստանում Տեմպուսի գրասենյակից, Մեծահասակների կրթության և շարունակական կրթության ասոցիացիայից, ARMACAD ասոցիացիայից, Հայաստանում գործարարների միությունից, Erasmus-Mundus շրջանավարտների ասոցիացիայից և այլ հյուրեր: Read the rest of this entry

%d bloggers like this: