Blog Archives

Երիտասարդական խենթություն: Ավտոստոպ

Բոլորն էլ երևի իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ուզել են ճանապարհորդել: Սակայն քչերն են ճանապարհորդել ավտոստոպով (բառը չեմ թարգմանի, որովհետև այն հոգնեցուցիչ է ու էլ չես ուզում ճանապարհորդել, բայց թարգմանությունը սա է` նույնընթաց մեքենայով անվճար ճանապարհորդել) և այդ քչերից քչերը գիտեն, որ ավտոստոպը ունի իր կանոնները: Նախ և առաջ ոչ մի վարորդ պարտավոր չէ քեզ իր հետ վերցնել, եթե չեն կանգնում, ուրեմն նրանք քոնը չեն: Մարդիկ, ովքեր պատաստակամություն են հայտնել քեզ իրենց հետ վերցնել, ուրեմն դու պետք է քո երախտագիտությունը հայտնես նրանց: Կարևոր չի, թե դա ոնց կլինի` բառերով, քաղցրավենիքով թե ուղղակի կասես “շնորհակալություն”: Ավտոստոպով ճանապարհորդելու համար դու պետք է ունենաս շատ ժամանակ, որպեսզի այն լավ անցնի: Շտապելու դեպքում այն դառնում է մրցավազք և 10 րոպե մեքենա կանգնեցնելը հավերժություն է թվում: Բացի այդ, այն ուղղակի հետաքրքիր ճանապարհորդություն է և նոր ծանոթներ ու ընկերներ ձեռք բերելու միջոց է, ոչ թե կոնկրետ նպատակաուղղված ճանապարհորդություն: Իսկ համար մեկ ու պարտադիր կանոնը լավ տրամադրությունն է: Ոչ ոք երբեք չի կանգնի և իր հետ չի վերցնի թթված դեմքով մեկին: Մարդիկ միշտ փորձում են հաճելի ժամանակ անցկացնել և ուրախ կլինեն հաճելի զրուցակից ունենալ ճանապարհ գնալուց: Կան նաև կանոններ, որոնք քո անվտանգության համար են: Ներկայացնեմ 10 կանոններ (իրականում շատ-շատ են և ամեն մի մարդու համար նաև տարբերվում են` կախված բնավորությունից, հանգամանքներից), որոնց պետք է հետևել ավտոստոպով ճանապարհորդելու ընթացքում. Read the rest of this entry

Advertisements

Զբոսանք Փարիզում

Խոսենք այն կառույցներից մի քանիսի մասին, որոնց անունները լսելիս միանգամից հիշում ենք Եվրոպան: Դե դա պարզ պատճառ է, որովհետև նրանք գտնվում են Եվրոպայում 🙂

Առաջինը դա Էյֆելյան աշտարակն է: Իզուր չի, որ այն առաջինն է: Հենց այս կառույցն է, որ աշխարհի վճարովի տեսարժան վայրերի ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Աշտարակը կառուցվել է ֆրանսիական չորրորդ հեղափոխության 100-ամյակի պատվին ճարտարապետ Գուստավ Էյֆելի կողմից: Այն կշռում է 10.000 տոննա, որից 7.300 տոննան մետղի քաշն է, իսկ բարձրությունը 324 մետր է: Կառուցումը տևել է Read the rest of this entry

%d bloggers like this: