Միասնականությունը միշտ էլ հաղթում է

AEGEE-Եվրոպայի Ավագանին Facebook սոցիալական ցանցում հարցում էր կազմակերպել, որով փորձում էր ճշտել AEGEE-Եվրոպայի the coolest (ճիշտն ասած սրա հայերեն նորմալ տարբերակը չգտա🙂 ) անտենան: Քվեարկությունը տևեց մի քանի օր: Այդ ընթացքում AEGEE-Երևանը տարբեր տեղերում էր զբաղեցնում և ձայների քանակն էլ այդքան շատ չէր: Դեռ սկզբից հարցումը գլխավորում էր AEGEE-Էնշխեդեն: 2012 թվականի Գարնանային Ագորան կայանալու է հենց Էնշխեդեում, այդ պատճառով էլ այն առաջատար էր, քանի որ այդպիսի միջոցառում կազմակերպելը անտենային մեծ ճանաչում է բերում ամբողջ AEGEE ցանցով մեկ: Այսօր քվեարկության վերջին օրն էր և այն փակվում էր Կենտրոնական Եվրոպայի ժամանակով երեկոյան ժամը 4-ին` Երևանի ժամանակով երեկոյան ժամը 7-ին: 18:00-ից հետո, երբ տեսա, թե մենք քանի ձայնով ենք հետ մնում առաջարից, սկսեցի AEGEE-Երևանի մի մասին “ոտքի հանել”: Այս դեպքում “ոտքի հանելը մեղմ էր ասված, որովհետև համարյա թե ամբողջ Facebook-ը տակնուվրա արեցինք, որ մարդիկ քվեարկեն մեզ համար: Այդ ընթացքում այնքան արագ էի գրում ու կարծիքներ փոխանակում տարբեր մարդկանց հետ, որ սրտիս աշխատանք արդեն 200 զարկ/վայրկյան էր դարձել😀 Երբ հաշված րոպեներ էին մնացել քվեարկության ավարտին, ես անհամբեր սպասում էի, սպասում էի նենց, ոնց աղջիկը սպասում է բանակում ծառայող իր սիրած տղայի վերադարձին (այս պահը մի տեղից էի հիշում😀 ):

Վերջապես, եկավ 19:00-ն, և քվեարկությունը ավարտվեց: AEGEE-Երևանը զբաղեցրեց առաջին տեղը 235 ձայնով և դարձավ THE COOLES ANTENNA OF AEGEE-EUROPE:

Սա այն դեպքերից մեկն էր, որ ցույց տվեց հոդվածիս վերնագրի ճշմարտացիությունը:

AEGEE-Երևանը շնորհակալություն է հայտնում իր աջակիցներին:

P.S. – Պաշտոնական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Վահագն Քեշիշյան

About Վահագն Քեշիշյան

Անկախ ուսանող, ով ազատ արտահայտում է իր կարծիքը տարբեր իրերի, երեւույթների եւ իրադարձությունների վերաբերյալ

Posted on November 6, 2011, in ATTENTION! and tagged , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: