Եվս մեկ քայլ դեպի եվրոպական ընտանիք

Ես գիտեմ, որ կարդալով այս վերնագիրը, ձեզանից շատերը միանգամից մտածեցին, որ ես ներկայացնելու երևի մի ինչ-որ նոր եվրոպական ծրագիր կամ խոսելու եմ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին, մի խոսքով ակնկալում եք նման բան….չարաչար սխալվում եք🙂

Այս անգամ ես պարզապես ցանկանում եմ ԻՄ ԵՎ ՄԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ԽՈՐԱԳՈՒՅՆ ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ… այո´, հենց ՆՐԱՆՑ, սակայն չեմ ցանկանում պարզապես արդեն վերջին մի քանի օրերի ընթացքում սովորական դարձած ԲՈԼՈՐԻ պես գրել “ապրեք”, “շատ լավն եք”, “դուք ավելի զորեղ եք, քան Իռլանդիան” կամ առավել ևս չեմ ցանկանում որևէ կերպ փնովել իսպանացի “մրցավարի” գործողությունները մարզադաշտում` առանց ինձ ու իմ գրածների էլ դա համացանցում անողներ կան:

Ինչպես է հայտնի, AEGEE-Երևանը կամ Եվրոպական Ուսանողների Ֆորումը, միջազգային երիտասարդական հասարակական կազմակերպություն է, որը չի ճանաչում որևէ տեսակի ազգային սահմաններ: Ես` որպես մեր կազմակերպության արտաքին կապերի պատասխանատու, այս վերջին տարի ու կեսի ընթացքում հասցրել եմ հարյուրավոր մարդկանց հետ աշխատել Եվրոպայում կամ, այսպես ասած, աշխատել եվրոպական մակարդակում, որտեղ գնահատվում են նվիրվածությունը, անկոտրում կամքը, ոչ ստանդարտ մտածելակերպը և անսպառ աշխատասիրությունը: Միաժամանակ, դա յուրօրինակ հնարավորություն է ընձեռում եվրոպական գործընկերներին ցույց տալ մեր երկրի կարողությունները: Եվ պատկերացրեք այն մարդու դեմքի արտահայտությունը, ով Երևանում նստած իր էլեկտրոնային փոստն է ստուգում և հանկարծակի մի նամակների հեղեղ է սկսվում…աննկարագրելի զգացմունք է պարզապես ստանալ շնորհավորանքներ ողջ օրը շարունակ Եվրոպայի տարբեր ծայրերից և ամենատարբեր մարդկանցից… բանը հասել է նույնիսկ նրան, որ ես շնորհավորանքներ եմ ստանում AEGEE կազմակերպության եվրոպական/միջազգային աշխտանքային խմբերից և այդ ամենի “մեղավորը” ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ Է… էլ ասելու ոչինչ չունեմ!!!… ծայրահեղ հպարտ եմ իմ երկրով և մեր ֆուտբոլի հավաքականով, որի միջոցով ճանաչելի է դառնում նաև Հայաստանը և AEGEE-Երևանը, իսկ ես առաջին անգամ իմ կյանքում զգացի ԵՎՐՈՊԱՑԻ լինելու բերկրանքը:

Վերջին երկու ամիսների ընթացքում մեր ֆուտբոլի հավաքականը ապացուցեց ողջ Եվրոպային և ՀԱՏԿԱՊԵՍ ՄԵԶ` ՀԱՅԵՐԻՍ, որ եվրաինտեգրացիան ու տենց երկար ու հասարակ քաղաքացիների համար շատ հաճախ անհասկանալի թվացող եզրույթները չեն իրագործվում կյանքում միայն քաղաքական գործիչների և դիվանագետների կողմից: Յուրաքանչյուր անձ յուրովի կարող է դառնալ այդ եվրաինտեգրացիոն գործընթացների մասնիկ և յուրովի նպաստել դրանց կենսագործմանը:

Միաժամանակ մեր ֆուտբոլի հավաքականը մեկ անգամ ևս ընդգծեց մեր եվրոպացի լինելը, հավասարը հավասարին եվրոպական երկրների հետ պայքարելու անկոտրում կամքը, աշխատասիրությունը և նվիրվածությունը….ՆՐԱՆՔ ԱՆԴՈՐՐԱ ԼԱ ՎԵԼԱՅՈՒՄ, ԺԻԼԻՆԱՅՈՒՄ, ԱՊԱ ՆԱԵՎ ԴՈՒԲԼԻՆՈՒՄ, ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԷԻՆ ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ` ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻՍ!!!
Երազում եմ, որ մեր պետության և մեր կազմակերպության հետագա բոլոր աշխատանքները ևս լինեն մեր հավաքականի կիսապաշտպանության առաջատար ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ պես ծայրահեղ նախաձեռնողական, հավաքականի հարձակվող ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ պես խոյահարող և անկասելի,  կիսապաշտպան ՄԱՐԿՈՍԻ պես կառուցողական, աջ եզրային պաշտպան ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ պես դիմացկուն, ձախ եզրային հարձակվող ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ պես անսպասելի և արդյունավետ, հավաքականի գլխավոր մարզիչ ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄՅՈՒՍ ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ պես հաղթական!!!

Թող մեզանից յուրաքանչյուրը ևս մեր ֆուտբոլի հավաքականի պես հպարտորեն նվաճի ցանկացած եվրոպական կառույցի անառիկ թվացող դարպասները…

ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՄԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԲՈԼՈՐ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ… ՏՂԵ~Ք, ՀԱՎԱՏԱՑԵՔ` ՁԵՐ ԱՐԱԾԸ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ Է ԵՎ ԵՐԲԵՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԻ!!!

ՄԵՆՔ ՀԶՈՈՈՈՈՐ ԵՆՔ, ՄԵՆՔ ՈՒԺԵԵԵԵԵԵԵԵՂ ԵՆՔ, ՄԵՆՔ ՊԻՏԻ ՀԱՂԹԵԵԵԵԵՆՔ – ՀԱՅԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՐ…

Արմենակ Մինասյանց

About Վահագն Քեշիշյան

Անկախ ուսանող, ով ազատ արտահայտում է իր կարծիքը տարբեր իրերի, երեւույթների եւ իրադարձությունների վերաբերյալ

Posted on October 14, 2011, in youth/երիտասարդություն and tagged , , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: