Հայերի առաջին Ամառային համալսարաններից մեկը

Կատարվեց իմ երազանքը  և ես մեկնեցի Իտալիա: Իմ երազանքն իրականություն դարձավ առաջին հերթին AEGEE-Երևանի միջոցով: Ապրիլին կայացած հանդիպնման՝ ագորայի ժամանակ տեղեկացա ամառային համալսարանի մասին: Մանրամասն ուսումնասիրելուց հետո ընտրեցի Իտալիայի Սալեռնո քաղաքում  կայանալիք  Non Solo Sole ամառային համալսարանը, դիմեցի և որոշ ժամանակ հետո, իմ ծննդյան օրը տեղեկացա, որ ես, ինչպես և 30 այլ երիտասարդներ Եվրոպայի տարբեր երկրներից մասնակցելու ենք ամառային համալսարանին հուլիսի 28-ից օգոստոսի 11-ը: Ուրախությանս չափը չեմ կարող նկարագրել: Դեսպանատան բոլոր գործերը կարգավորելով հուլսի 27-ին մեկնեցի: Կարող եմ համոզված ասել, որ ամառային համալսարանը կայացավ: Այն իմ առաջին ոչ ֆորմալ համալսարանն էր: Նշեմ, որ ամառային համալսարանի ժամանակ իրականանում են AEGEE-ի բոլոր 4 սկզբունքները՝ մշակութային փոխանակում, ակտիվ քաղաքացիություն, խաղաղություն և կայունություն և  կրթություն: Բոլորս այնքան էինք մտերմացել, որ մոռացել էինք ազգություն, կրոնական պատկանոլություն և ապրում էինք ինչպես մի ընտանիք:

Չմոռանամ նշել, որ բացի Սալեռնո քաղաքից մենք եղանք  նաև այլ  քաղաքներում, ինչպես օրինակ Նեապոլը, Պոմպեյը, Ամալֆին, Վիետրին և իհարկե անմոռանալի Կապրի կղզին: Բոլոր նշված քաղաքներում արժանանում էինք շատ ջերմ ընդունելության, ընդհուպ մինչև հանդիպումներ քաղաքապետերի հետ: Էլ չեմ խոսում հասարակ բնակչության մասին, որոնք ամեն կերպ փորձում էին շփվել մեզ հետ, հյուրասիրել իրենց ձեռքով պատրաստված ուտելիքներով և այլն: Ի դեպ ուտելիքներից խոսեցի կարծում եմ ոչ ոքի համար գաղտնիք չէ թե ինչքան համեղ է իտալական խոհանոցը: Մենք փորձեցինք ավանդական գրեթե ամեն ինչ, նույնիսկ առիթ ունեցանք լինել իտալիայի ամենահայտնի պանրի՝ մոցարելլայի գործարանում: Առիթ ունեցանք նաև մասնակցելու պիցցայի փառատոնի, որի ժամանակ իտալական տարբեր մարզերից եկել էին պիցցա պատրաստող վարպետ խոհարարներ և պատրաստում էին իրենց տարածքին բնորոշ պիցցան:

Մենք փորձեցինք Իտալիային հատուկ գրեթե ամեն ինչ, նույիսկ ունեցանք տարանտելլա պարի մասնավոր դասընթացներ:

Այս ամենի համար ես շնորհակալ եմ AEGEE-Երևանին և AEGEE-Սալեռնոյին, որոնք ինձ տվեցին բազմաթիվ նոր ընկերներ, իտալերենս և անգլերենս բարելավելու  և տարբեր մշակույթների հետ ավելի լավ ծանոթանալաու հնարավորություն: Ճամփորդել կարող է յուրաքանչյու մարդ, բայց այնպես, ինչպես  մենք ենք ճամփորդում և ձեռք բերում ընկերներ հնարավոր է միայն AEGEE-ի միջոցով:

This slideshow requires JavaScript.

Մերի Ամիրղանյան (Իտալիա)

About Վահագն Քեշիշյան

Անկախ ուսանող, ով ազատ արտահայտում է իր կարծիքը տարբեր իրերի, երեւույթների եւ իրադարձությունների վերաբերյալ

Posted on September 23, 2011, in AEGEE Yerevan presents and tagged , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: