20 տարվա անկախություն

1991թ.-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կատարեց իր պատմության ընթացքում կարևորագույն ընտրություններից մեկը. որոշեցինք որ ազատ և անկախ ենք ապրելու և ինքներս ենք լինելու մեր սեփական երկրի ճակատագրի ու ապագայի ճարտարապետները: Այսօր` 2011թ-ի սեպտեմբերի 21 -ին, նշում ենք արդեն նորանկախ մեր պետության 20 ամյակը:
Այս քսան տարիների ընթացքում շատ ծանր փորձությունների և մարտահրավերների դիմագրավեցինք. Սպիտակի երկրաշարժի ավերածություններ և Արցախի պատերազմ, «մութ ու ցուրտ» տարիներ և շրջափակում, 1999թ. ԱԺ ողբերգություն և տնտեսական ճգնաժամ: Սակայն ինչքան էլ դժվար էր և անսովոր մեզ համար այս բոլոր փորձությունները, հայ ժողովուրդը պատվով և հաղթանակով դուրս եկավ այս ամենից և մենք ապացուցեցինք, որ մենք էլ «արևի տակ» տեղ ունենալու իրավունք ունենք : 
Դեռևս շատ գործեր կան անելու հարատև ու կենսունակ հայոց պետություն ստեղծելու համար: Խնդիրներ կան կայուն ժողովրդավարական ինսստիտուտների կայացման գործում, դեռևս չունենք արդյունավետ գործող շուկայական տնտեսություն, Արցախի իրավական ստատուսն է պետք միջազգային մակարդակում ամրագրել և բազում այլ բաներ: Ընդհանուր առմամբ, դեռևս չենք գտել մի շատ կարևոր հարցի պատասխան` մենք ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել և ինչպիսի երկիր ենք ուզում դառնալ:
Այնուամենայնիվ, չնայած այս բոլոր դժվարություններին ու անորոշությանը, ես հավատում եմ հզոր ու կենսունակ Հայաստանի տեսլականին: Այս քսան տարիների ընթացքում Հայաստանում մեծացավ և հասունացավ Անկախության սերունդը և հաջորդ քսան տարիների ընթացքում նա է պատասխանատու մեր երկրի զարգացման համար: Տեսնելով իմ շրջապատի բազմաթիվ պայծառ երիտասարդների էնտուզիազմը երկիրը կառուցելու և այն առաջ մղելու առումով, ես առավել քան լավատես եմ դառնում:
Անկախանալուց ի վեր Հայաստանը սկսեց սերտ կապեր հաստատել եվրոպական երկրների հետ, իսկ Եվրոպական Միության կողմից ցուցաբերված աջակցությունը, հատկապես վերջին տարիներին, կարևոր դերակատարում ունեցավ սոցիալ-տնտեսական զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար: Արդեն այսօր Հայաստանը ընտրել է եվրոպական ինտեգրման ճանապարհը, ինչը հնարավորություն է տալիս օգտագործելով եվրոպական փորձը և երկկողմանի կիսվող արժեքները, ճիշտ զարգացման ուղի ընտրել: Թե մենք, թե Եվրոպան իրարից սովորելու լիքը բաներ ունենք, և հաջորդ 20 տարիների օրակարգում կարևոր տեղ է գրավելու եվրոպական թեման:
Եվ վերջում ցանկանում եմ քաջալերել և խրախուսել Ձեզ, որ իրոք գնահատեք մեր անկախությունը: Այն իրոք գերագույն արժեք է, երկրագնդի սակավաթիվ ազգերի է բախտ վիճակված ազատ և անկախ պետություն ունենալ:
Ես հպարտ եմ, որ անկախ եմ, իսկ դու՞:

Վահան Հունանյան

About Վահագն Քեշիշյան

Անկախ ուսանող, ով ազատ արտահայտում է իր կարծիքը տարբեր իրերի, երեւույթների եւ իրադարձությունների վերաբերյալ

Posted on September 18, 2011, in ATTENTION! and tagged , , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: