Ծնունդդ շնորհավոր

Ուղիղ մեկ տարի է անցել այն օրվանից, երբ ես տնից դուրս եկա և առաջին անգամ գնացի Տեղական Ագորայի…լավ էր, որ այդ օրը իմ նման ևս 15 երիտասարդ կար: Իհարկե, չեմ կարող նկարագրել այն զգացումն ու հուզմունքը, որն ինձ տիրում էր այդ պահին. մի կողմից անհանգիստ էի, չէի պատկերացնում ում հետ եմ գնում հանդիպման, չէի գիտակցում նույնիսկ այդ նախաձեռնության ողջ լրջությունը և կարևորությունը:

Այդ օրերից անցել է ուղիղ մեկ տարի, մեկ տարի, որը իմ և AEGEE-Yerevan կազմակերպության համար արտակարգ արդյունավետ էր, մեկ տարի, որն արդեն իսկ նշանավորվել է բազմաթիվ արտակարգ և անկրկնելի գիտաժողովներով, աշխատաժողովներով և հանդիպումներով, մեկ տարի, որի ընթացքում անցկացվեց կազմակերպության պաշտոնական բացման աննախադեպ մեծ արարողություն, որն ուղղակի նորություն էր հայկական իրականությունում հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր մոտ ՀԿ-ները հայտնվում և կորում են սնկի պես, մեկ տարի, որի ընթացքում անցկացվեց երիտասարդության գործազրկությանը, եվրոպական ինտեգրացիային, բարձրագույն կրթությանը նվիրված խոշորագույն գիտաժողովներ, որոնք իրենց մասնակիցների քանակով կրկին աննախադեպ էին, մեկ տարի, որի ընթացքում AEGEE-Yerevan-ի անդամները մասնակցեցին 4 աշխատանքի տոնավաճառի և հանգամանալից ներկայացրեցին մեր հասարակությանը կամավորական աշխատանքի, ոչ ֆորմալ կրթության դրական և բացասական կողմերը, մեկ տարի, որի ընթացքում Կազմակերպության անդամներից մի քանիսը ներգրավվեցին խոշորագույն եվրոպական աշխատանքային խմբերում և ներկայումս հանդիսանում են դրանց առաջատար դերակատարներ, մեկ տարի որի ընթացքում 15-ից ավել հայ երիտասարդ հնարավորություն ստացան այցելել եվրոպական երկրներ զանազան միջմշակութային փոխանակման ծրագրերի միջոցով, մեկ տարի, որի ընթացքում 12 եվրոպական երկրից երիտասարդներ այցելեցին Հայաստան և ծանոթացան մեր բազմադարյա մշակույթի հետ: Այս ամենին գումարեք բազամաթիվ ներքին կանոնադրական հանդիպումները և հավաքները, ինչպես նաև նոր հաստատված անձնական ջերմ ընկերական կապերը կազմակերպության բոլոր 60 անդամների միջև և ահա Ձեզ հասարակական կազմակերպության աշխատանքի հաջողության գրավականը….

Եթե ինձ ուղիղ մեկ տարի առաջ ցանկացած մեկը հարցներ` հնարավոր է արդյոք այսքան բան մեկ տարվա ընթացքում կազմակերպել լիովին անծանոթ մարդկանց հետ, ում հետ քո շփումը սկսում և վերջանում էր Ֆեյսբուքով, իմ պատասխանը կլիներ մեկը` ԻՀԱՐԿԵ ՀՆԱՐԱՎՈՐ Է….այստեղ խնդիրը կայանում է ոչ թե մարդկանց ճանաչելու և նրանց հետ ճիշտ հաղորդակցվելու մեջ, այլ ընդամենը պատասխանատվությունից, աշխատասիրությունից և անսպառ նվիրվածությունից, որը դու տածում ես Կազմակերպության յուրաքանչյուր անդամի և Կազմակերպության բոլոր նախագծերի հանդեպ: AEGEE-Yerevan-ը ունի ևս մի քանի առավելություն ի համադրումն գործող այլ երիտասարդական կազմակերպությունների….այն երբեք չի ստեղծում արհեստական պատնեշներ համագործակցության համար, չի առաջնորդվում անիրատեսական գաղափարներով և նպատակներով, նրա անդամներից ոչ ոք չի զբաղվում քաղաքականությամբ և չի անդամակցում ինչ-ինչ քաղաքական կուսակցությունների երիտասարդական թեմերին, նրա Ղեկավար Խորհուրդի յուրաքանչյուր անդամ ու կազմակերպության ցանկացած անդամ հստակորեն գիտի և պատկերացնում է իր պարտականությունները և առաքելությունը:

Ինքս անձամբ ծայրահեղ հպարտ եմ իմ կազմակերպությունով, ուրախ եմ նրա յուրաքանչյուր անդամի ցանկացած նվաճումով, հպարտանում եմ, որ իմ կազմակերպության միջոցով արտաքին աշխարհը կարողանում է ծանոթանալ և ավելի մոտ լինել Հայաստանին:

Սրտանց ցանկանում եմ, որ մեր կազմակերպության հետագա բոլոր աշխատանքները և նախաձեռնությունները ևս լինեն ծայրահեղ նախաձեռնողական, կառուցողական և հաղթական ու մենք էլ մեր հերթին հպարտորեն իրագործենք նորանոր աննախադեպ միջոցառումներ…

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ AEGEE-YEREVAN!!!!

Արմենակ Մինասյանց

About Վահագն Քեշիշյան

Անկախ ուսանող, ով ազատ արտահայտում է իր կարծիքը տարբեր իրերի, երեւույթների եւ իրադարձությունների վերաբերյալ

Posted on September 12, 2011, in ATTENTION! and tagged , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: