Ագորա: Ինչ է այն իրենից ներկայացնում

AEGEE Ագորան, որն իրենից ներկայացնում է Եվրոպական ուսանողների ֆորումի կարևորագույն և առանցքային ժողովը, անց է կացվում տարին երկու անգամ` գարնանը և աշնանը:

Ագորան հունարեն բառ է, որը թարգմանվում է իբրև կրպակների կենտրոն, հավաքատեղի կամ շուկա, ինչպես նաև ուղղակի  ֆորում: Հին Հունաստանում Ագորան համարվել է քաղաքի կենսականորեն ամենաանհրաժեշտ և կարևոր տարածքը: Այստեղ են անցկացվել բոլոր նշանակալից քաղաքական համաժողովներն ու իրականացվել առևտրատնտեսական փոխհարաբերությունները:  Agora-ի ծագումնաբանությունը կապված է հին հունական “αγείρω” բառի հետ, որը նշանակում է “հավաքվել”: Այսպիով, տարին երկու անգամ` ապրիլին (“Գարնանային Ագորային”) և հոկտեմբերին (“Աշնանային Ագորային”) մոտ 800-ից 1000 AEGEE–ականներ 270 լոկալներից կամ անտենաներից հավաքվում են միասին`  քննարկելու ֆորումի ընթացիկ գործերը, ապագայում նախատեսվելիք ծրագրերը և դրանցից բխող հետագա ֆինանսական հարցերն ու ընդհանուր բյուջեն:  Իսկ ամենակարևորը` Ագորայի ընթացքում կատարվում է ղեկավար խորհրդի նոր անդամների և AEGEE-ի նախագահի ընտրությունը, ինչպես նաև նոր անտենաների բացումը:

Այս տարի աշնանային Ագորան նախատեսվում է անցկացվել Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում հոկտեմբերի 27-30-ը ընկած ժամանակահատվածում: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես AEGEE Agora–ին մասնակցելու նպատակով Սկոպյե կարող են մեկնել AEGEE Local-ի, աշխատանքային խմբի ու կոմիտեի յուրաքանչյուր անդամ:

Իհարկե Ագորայի ընթացքում ոչ բոլոր մասնակիցներն են, որ կարող են ունենալ նույն կարգավիճակը, այն է` նրանց քվեարկելու և ելույթով հանդես գալու իրավունքները հիմնականում կարգավորվում են և կախված են իրենց ներկայացնող մարմնից: Ժողովի ընթացքում մասնակիցները ըստ իրենց կարգավիճակի և ձայնի իրավունքի բաշխվում են ըստ պատվիրակների, դիտորդների և ուղղակի մասնակից հյուրերի:

Ագորայի ընթացակարգը հիմնականում բաղկացած է լիագումար նիստերից, որոնցում ներկայացվում են զեկույցներ AEGEE-ի գործունեության և ֆինանսական հիմնահարցերի շուրջ, քննարկման դրվում նոր առաջարկները և, իհարկե, առաջադրվում են համապատասխան պաշտոնների զբաղեցման համար հնարավոր թեկնածությունները:

Ագորան համարվում է ասոցիացիայի ամենաառանցքային միջոցառումը` դառնալով մի հարթակ, որտեղ երիտասարդ AEGEE-ականները հավաքվում են քննարկելու Եվրոպայի ապագան, ինչու ոչ նոր ընկերներ ձեռք բերելու, նոր գաղափարներ առաջադրելու, միասնական ծրագրեր իրականացնելու քննարկումներ ծավալելու և դրանց ուղղությամբ հստակ քայլեր մշակելու նպատակներով:

Այս տարվա Սկոպյեում անցկացվելիք աշնանային Ագորան նույնպես բավականին խոստումնալից է երևում, ինչը վկայում է Սկոպյեի երիտասարդ AEGEE-ականների կողմից պատրաստված promo-տեսանյութը:

Նելլի Փայտյան

About Վահագն Քեշիշյան

Անկախ ուսանող, ով ազատ արտահայտում է իր կարծիքը տարբեր իրերի, երեւույթների եւ իրադարձությունների վերաբերյալ

Posted on September 10, 2011, in AEGEE adventures and tagged , , , , . Bookmark the permalink. 1 Comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: