AEGEE-Yerevan-ը ակտիվ մասնակցում է

Վերջին մի քանի օրերը նշանակալից էին շատերի համար, հատկապես` AEGEE-Yerevan-ի, քանի որ AEGEE-Yerevan-ի մասին ավելի ու ավելի շատ մարդիկ տեղեկացան և անդամագրվելու ցանկություն հայտնեցին: Նշենք, որ մայիսի 20-ին ԵՊԼՀ-ում կազմակերպվել էր “Կարիերայի և տեղեկատվության օր ԵՊԼՀ-ում 2011” ամենամյա ցուցահանդեսը, մայիսի 21-ին Սիրահարների այգում` Եվրոպայի օրվա տոնակատարությունը և մայիսի 22-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում` “Կառուցիր քո ապագան այսօր” խորագրով երիտասարդների կարիերայի տոնավաճառը: Այս 3 օրերի ընթացքում AEGEE-Yerevan-ն ունեցավ պրեզենատցիաներ և երիտասարդներին ներկայացրեց իր նպատակներն ու առաքելությունը:

Մայիսի 20-ին ԵՊԼՀ-ում AEGEE-Yerevan-ը ներկայացավ իր կազմով և բազմաթիվ երիտասարդական հասարակական կազմակերպությունների և այլ ընկերությունների հետ միասին ուսանողներին ներակայացրեցին իրենց գործունեությունը:

Հաջորդ օրը` մայիսի 21-ին, Սիրահարների այգում նշվեց Եվրոպայի օրը: Մինչ այս տեղեկացրել ենք Եվրոպայի օրվա տոնակատարության և հայտարարված մրցույթի մասին, որին մասնակցում էին AEGEE-Yerevan-ի 2 անդամ: Միջոցառմանը AEGEE-Yerevan-ը ներկայացավ կամավորներով: Կամավորները կազմակերպիչներին օգնեցին տարբեր կազմակերպչական հարցերով, ինչպես նաև հյուրերին ներկայացրեցին տեղեկատվություն Եվրոպայի օրվա և միջոցառման մանրմասների մասին: AEGEE-Yerevan-ը ունեցավ նաև պրեզենտացիա, որի ընթացքում ներկայացրեց իր գործունեությունը:

Մայիսի 22-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում կազմակերպվել էր երիտասարդների կարիերայի տոնավաճառը, որին իր մասնակցությունը ունեցավ նաև AEGEE-Yerevan-ը: Այնտեղ AEGEE-ով հետաքրքրվող երիտասարներին AEGEE-Yerevan-ը ներկայացրեց կամավորական աշխատանքները և Summer University-ն: Ներկայացրեց, թե ինչպես նրանք կարող են դառնալ AEGEE-Yerevan-ի անդամ և մասնակցել տարաբնույթ միջոցառումների, ինչպես նաև Summer University-ին: Եղավ 2 պրեզենտացիա, որի ժամանակ հանգամանորեն ներկայացվեց եվրոպական տարբեր ծրագրերի և կազմակերպությունների կողմից առաջարկվող կամավորական աշխատանքը, նրա դերն ու ազդեցությունը հետագա աշխատանքի որոնման և ընդունման հարցում:

Ինչպես գիտեք, AEGEE-ի անդամները 18-ից 35 տարեկան ակտիվ երիտասարդներ են, ուստի նրանք չէին կարող իրենց կյանքը պատկերացնել առանց խենթությունների և նկարվելու: Այստեղ ներկայացված են AEGEE-Yerevan-ի այս 3 օրվա նկարներից մի քանիսը:

Վահագն Քեշիշյան

About Վահագն Քեշիշյան

Անկախ ուսանող, ով ազատ արտահայտում է իր կարծիքը տարբեր իրերի, երեւույթների եւ իրադարձությունների վերաբերյալ

Posted on May 24, 2011, in AEGEE Yerevan presents and tagged , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: