Մայիսի 9-ը Եվրոպայի օրն է

Պետք է պայքարել ո´չ թե ընդդեմ պատերազմի, այլ` հանուն խաղաղության: Այս ամենն էին հասկացել եվրոպացիները երկարատեւ պատերազմներից հետո: Մարդիկ հասկացել էին, որ պատերազմները ոչ մի նոր բան չեն տալիս երկրներին եւ ավելի էին թուլացնում թե´ երկրի, թե´ իրենց վիճակը: 1945-1950 թվականներին եվրոպացի տարբեր պետական գործիչներ սկսեցին համոզել իրենց երկրների քաղաքացիներին, որ պետք է նոր ժամանակաշրջան մտնել նոր, վերակառուցված Եվրոպայով:

1950 թվականի մայիսի 9-ին էր, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբերտ Շումանը միջազգային լրատվամիջոցներին ներկայացրեց մի հռչակագիր, ըստ որի, նա կոչ էր անում եվրոպական երկրներին միավորել իրենց տնտեսական ներուժը: Այս հռչակագիրը պատմությանը հայտնի է “Շումանի պլան” անունով: Շումանը առաջարկում էր ստեղծել մի կառույց, որը կվերահսկեր այն ժամանակ ռազմական արդյունաբերության հիմք հանդիսացող քարածխի եւ պողպատի արտադրությունը: Նա այդ առաջարկում էր այնպիսի պետությունների, որոնք պատերազմի ժամանակ կռվել են միմյանց դեմ: Վերջապես, 1951 թվականի ապրիլի 18-ին հիմնադրվեց “Քարածխի եւ պողպատի եվրոպական համայնքը”, որին միացան վեց եվրոպական երկրներ` Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Բելգիան եւ Լյուքսեմբուրգը: Հետագայում, երբ արդեն ստեղծվեց Եվրամիությունը, այս վեց երկրները դարձան նրա հիմնադիրները: Արդեն 1985 թվականին Միլանի գագաթաժողովի ժամանակ մայիսի 9-ը հայտարարվեց Եվրոպայի օր:

Եվրոպայի օրը Եվրամիության դրոշի, օրհներգի եւ միասնական դրամական միավորի` եվրոյի հետ միասին համարվում են ԵՄ խորհրդանիշերը: Այսօր Եվրոպայի օրը մեծ շուքով է նշվում ոչ միայն ԵՄ տարածքում, այլ նաեւ նրան հարող այլ պետություններում, այդ թվում նաեւ Հայաստանում: Հայաստանում այն առաջին անգամ նշվել է 2006 թվականին Եվրոպական շարժման կողմից:

Այս տարի ԵՄ պատվիրակությունը Եվրոպայի օրվան նվիրված մեծ միջոցառումներ է նախատեսում անցկացնել, այդ թվում նաև “Իմ Եվրոպան 120 վայրկյանում” խորագրով տեսահոլովակների երիտասարդական մրցույթ, որտեղ յուրաքանչյուր մասնակից պետք է ներկայացնի 2 րոպե տեւողությամբ տեսահոլովակ: Մասնակիցը տեսահոլովակում պետք է ներկայացնի հետեւյալ թեմաներից մեկը կամ մի քանիսը միասին.

-ԵՄ. ի՞նչ է այն ձեզ համար եւ ինքանո՞վ է այն ձեզ մոտ կամ հեռու

-Ինպե՞ս եք տեսնում ԵՄ-Հայաստան հարաբերությունները եւ համագործակցությունը

-Եվրոպական արժեքներ. որո՞նք են դրանք

-Ովքե՞ր են եվրոպացիները եւ արդյո՞ք մենք եվրոպացի ենք

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ տեսահոլովակ: Հաղթողը կստանա Apple iPad:

Մրցույթի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղից:

Վահագն Քեշիշյան

About Shushan Khachatryan

Shushan Khachatryan, MBA candidate at the Hague University of Applied Sciences. Founder of AEGEE-Yerevan back in 2010, member of AEGEE Eastern Partnership Project. Enthusiastic about Eastern Partnership Programme and contributes to the programme by encouraging youth initiatives. Dream is to see peaceful Caucasus in the very nearest future.

Posted on April 27, 2011, in youth/երիտասարդություն. Bookmark the permalink. 1 Comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: