EBM-Riga/European Boards’ Meeting

Պատկերացրեք մի վայր, որտեղ հավաքվում են ավելի քան 300 երիտասարդներ Եվրոպայի տարբեր երկրներից քննարկելու Եվրոպայի ապագան, նոր մարտահրավերները, երիտասարդության դերը այդ կարևոր հարցերում: Այդ վայրը այս տարի Լատվիայի մայրաքաղաք Ռիգան էր “Եվրոպայի սիրտը բախում է Ռիգայում” խորագրով:

EBM/European Boards’ Meeting-ը համարվում է AEGEE-ի կանոնադրական հանդիպումներից մեկը, որը տեղի  է ունենում յուրաքանչյուր տարի փետրվար ամսին: Աշխատաժողովին հիմնականում մասնակցում են բոլոր AEGEE կառույցների խորհրդի անդամները և իհարկե AEGEE-ի միջազգային գործընկերները, ինչպիսին են BEST (Board of European Students of Technology), European Youth Forum, Careers in Europe և այլն:

Յուրաքանչյուր հանդիպում առանձնահատուկ թեմա է ունենում` կապված համապատասխան տարվա խնդիրների հետ: Քանի որ այս տարի առավել ընդգծված է երիտասարդների գործազրկության թեման, միջոցառումը հիմնականում կենտրոնացված էր այդ թեմայի շուրջ:

AEGEE-Երևանը մասնակցեց մի շարք աշխատաժողովների, այդ թվում և որպես թիմի անդամ Արևելյան գործընկերության նոր ծրագրի քննարկումներին: Հիմնականում ներկայացրեցինք, թե Հայաստանի երիտասարդությունը ինչ խնդիրների է բախվում միջազգային ծրագրեր կազմակերպելու փուլերում, ինչու են Եվրոպական ուսանողական ծրագրերը սահմանափակ ներկայացված մեր երկրներում և ինչ լուծումներ կարող ենք գտնել այդ խնդիրներին:

Աշխատաժողովի ընթացքում նաև հստակեցվեց AEGEE-ի ռազմավարական պլանը:

Որպես AEGEE-ի նոր մասնաճյուղ` ոչ միայն մեծ էր հետաքրքրությունը AEGEE-Երևանի նկատմամբ, այլև Երևանի և ընդհանրապես Հայաստանի նկատմամբ:  Այս բուռն 4 օրերից հետո AEGEE-Երևանը հետ վերադարձավ  նոր ծրագրերի, Եվրոպական փորձով և իհարկե AEGEEական ոգով🙂

 

 

 

 

 

About Shushan Khachatryan

Shushan Khachatryan, MBA candidate at the Hague University of Applied Sciences. Founder of AEGEE-Yerevan back in 2010, member of AEGEE Eastern Partnership Project. Enthusiastic about Eastern Partnership Programme and contributes to the programme by encouraging youth initiatives. Dream is to see peaceful Caucasus in the very nearest future.

Posted on March 7, 2011, in Uncategorized. Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: