Առաջին NWM AEGEE-Երևանի համար

1 ամիս առաջ էր` AEGEE-Երևանի Ֆեյսբուքյան էջում հայտարարություն տեսանք կովկասյան առաջին Ցանցային հանդիպման մասին (Network Meeting), պայմանավորվենք կրճատ ասել NWM:

Երևի զարմանում եք, արագ բացում Google-ը փնտրեք, տեսնեք թե ինչ է NWM-ն… Չէ, կարիք չկա… հիմա ամեն ինչ կպատմենք…

Network meeting-ները կազմակերպվում են AEGEE-Եվրոպայի Network Commission-ի կողմից: Կարող ենք ասել, որ NetCom-ն AEGEE-ի ամենաճկուն և ակտիվ մարմինն է: Նրա խնդիրն է պահպանել ամբողջ ցանցի միասնականությունը որպես antennae: Այս առումով, նրանք են, ովքեր հոգ են տանում տեղական antennae-ների մասին և օգնում ցանկացած հարցով: Նրանք մեզ հետ են պաշտպանելու և օգնելու համար:

NetCom-ի թիմը կազմված է 11 անդամներից, ինչպես ֆուտբոլում, և ընտրվում, հաստատվում  են Ագորաի ժամանակ:

Իսկ այդ դեպքում ինչ է NWM-ն?

Ցանցային այս հանդիպումը կազմակերպվում է ամեն NetCommy-ի կողմից` համագործակցելով իր հսկողության տակ գտնվող տարածաշրջաններից մեկի հետ: Այն իր մեջ ներառում է մի շարք սեմինարներ, դասընթացներ, գործնական պարապունքներ կապված AEGEE-ի գործունեությանը: Յուրաքնչյուր AEGEEական կարող է մասնակցել վերոհիշայլ 11 NetCommy-ների կողմից կազմակերպված հանդիպումներին Եվրոպայի տարբեր երկրներում`քաղաքներում:

Մեր տարածաշրջանային առաջին կովկասյան հանդիպումը տեղի ունեցավ Վրաստանի Մայրաքաղաք Թբիլիսիում` AEGEE-Tbilisi-ի և NetCommy Օլգա Յատսինայի նախաձեռնությամբ:

Ցանցային հանդիպման տևողությունը 4 օր էր: Դե ինչպես գիտենք ամեն ինչ ոնի իր սկիզբը և ավարտը, այսինքն բուն սեմինարային օրերը 2-ն էին: Քննարկվեցին մի շարք հարցեր սկսած AEGEE-ի պրոեկտների քննարկումից վերջացրած “Արևելյան գործընկերություն” պրոեկտից: Ինպես նաև workshop-ներ կապված HR-ի, վիզայի խոչընդոտների և երիտասարդների գործազրկության հետ կապված:

Բայս ինչ AEGEEականների հանդիպում առանց ուրախ ժամանցի…

AEGEE-ի ոգին կարող եք զգալ միայն անդամ դառնալով` հավատացեք: Մենք` AEGEE-Երևանի ներկայացուցիչներս 8-ն էինք… 8 աղջիկ :D  Եվ չմոռանանք մեր միակ տղային, որը եկել էր ներկայացնելու ապագա Ստեփանակերտյան contact-ը կովկասցիներին:
Կարդալով գրեթե բոլորիս տպավորությունները կարող եք գոնե 50%-ով պատկերացնել թե որն է AEGEE-ի կովկասյան ոգին:

Աննա Ոսկանյան - From Tbilisi to Yerevan. Մենք բարով խերով տուն հասանք: Անցյալ շաբաթ ես ու մի քանի այլ AEGEEականներ մասնակցեցինք առաջին կովկասյան NWM-ին: Այդ 4 օրերի ընթացքում մասնակցեցինք տարատեսակ դասընթացների թե AEGEE-ի պատմության, կառուցվածքի, ինչպես նաև գալիք ծրագրերի վերաբերյալ: Պետք է նշեմ որ սա նաև իմ առաջին AEGEE-ական միջազգային հանդիպումն էր: Ամենատպավորիչը ու յուրահատուկը AEGEE-ի Եվրոպական երեկո ասվածն էր, քանի որ մի քանի անգամ լսել էի տեղական ագորաների ժամանակ, սակայն մեկ տեսնելը հազար արժե:

Թերեզա Թոքմաջյան- Հայ, վրացի, հոլանդացի, թուրք, իտալացի, ադրբեջանցի, ուկրաինացի… էսպես անվերջ կարող եմ թվել, թե մասնակիցները որ երկրներից էին: Ու ազգությունը բնավ կապ չուներ: Մենք մոտ 30-ն էինք: Արդեն մի տարի է AEGEEական եմ բայց առաջին միջևրոպական հանդիպումն էր, որ մասնակցեցի: Վաաայ… կովկասյան ժողովուրդը ուրիշ է միանշանակ, իսկ AEGEE-ի ոգին..էլ ավելի հզոր: Մենք մեզ մի մեծ ընտանիք էինք զգում ու կարծես թե իրար արդեն երկար ժամանակ ճանաչում էինք: Տխրել, հուսահատվել, հիասթափվել….մոռացեք այդ բառերը… չկա տենց բան :D Անգամ բոլորիս հայտնի ազգային խնդիրները AEGEEում կորում են: Հստակ կարող եմ ասել որ ինքս չեմ բախվել որևէ ազգային խնդիրները անգամ կարող եմ նշել որ շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել… դե մարդուց ա գալիս չնայած…

Երևի իմ համար ամենատպավորիչը առաջին սեմինարային օրն էր /չհաշված fan part-երը :P /: Բոլորը դեռ թարմ էին, լուրջ, կենտրոնացած, ոչ մեկ խնդիր չուներ գիշերը չքնելու հետ, առույգ նստած լսում էինք: Իսկ այ հաջորդ օրերը…. Դե նկարները ամեն ինչ կասեն :Դ

Զարուհի Ավակիմյան - Առաջին անգամ մասնակցելով AEGEE-Եվրոպայի միջազգային միջոցառման կարող եմ ասել որ շատ տպավորոված էի, քանի որ կարողացա շփվել տարբեր եկրներից ժամանած AEGEE անդամների հետ, զգալ AEGEE-ական ոգին մասնավորապես Կովկասում :

Ջուլիետտա Բեգլարյան - Կազմակերպչական մակարդակը գնահատում եմ բավարար: Թե մեր լոկալի և թե Թբիլիսյան AEGEE մակարդակում: Ինչ վերաբերում է մասնակիցների շրջանում հարաբերություններին, ապա իրար շատ հակասական են իմ տպավորությունները: Նախ AEGEE-Սումգաիթի մասնակիցների մեծ մասը եկել էին հստակ վատ վերաբերմունքով: Այսինքն առերես շատ բարյացկամ, սակայն շատ լարված ու միևնույն ժամանակ անվերջ առիթ էին փնտրում մեր երկրների միջև կոնֆլիկտից խոսել, որը լիովին հակասում է AEGEE-ի սկզբունքներին: Սակայն եթե այդ նրբությունը հաշվի առնելով մեկտեղ կազմակերպիչները իրենց թույլ էին տալիս Ադրբեջանական դրոշով փողկապ կապել, այն դեպքում երբ իմ իմանալով NWM ժամանակ ազգային դրոշներ առհասարակ չի թույլատրվում, ապա կարծում եմ որ խոսել լավ կազմակերպչականի մասին, անիմաստ է: Ընդհանուր առմամբ, հաշվի չառնելով նման իրավիճակները, հանդիպումը շատ կոնստրուկտիվ և հետաքրքիր էր:

Լուսինե Աղաբեկյան - Թբիլիսյան այս հանդիպումը կարծում եմ բավականին ինֆորմատիվ էր յուրաքանչյուր մասնակցի համար: Մի խումբ ակտիվ երիտասարդներ քննարկեցին վիզաների ազատականացման, երիտասարդության հասարակական ակտիվության /հատկապես արևելյան երկրներում/ և այլ կարևոր խնդիրներ: Բացի այդ, կարծում եմ շատ կարևոր է տարբեր ազգերի ակտիվ երիտասարդների հաճախակի հանդիպումները:

Արևիկ Դանիելյան - Բարի գալուստ մեզ Վրաստանից: Նախ ուզում եմ ասել, որ սա իմ առաջին միջազգային իրադարձությունն էր, որին ես մասնակցություն ունեցա AEGEE-ի շրջանակներում: Չորս հիանալի օր անցկացրեցի Թբիլիսիում, որտեղ մեզ հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալ կովկասյան AEGEE-ականների հետ: Առաջին օրը շրջեցինք Թբիլիսիով, ծանոթացանք քաղաքին, անցանք հանրահայտ Ռուսթավելի փողոցով և այս ընթացքում ծանոթացանք մասնակիցների հետ: Մշակութային փոխանակում ասվածը հենց այն էր ինչ տեղի ունեցավ այս օրերի ընթացքում: Նշանակալի էր այն, որ AEGEE-ի իմ առաջին Եվրոպական հանդիպման ընթացքում ծանոթացա AEGEE-ի նախագահ Ալֆրեդո Սելիտտիի հետ, ով առանձին բաժին էր նախատեսել թե մեզ հետ ծանոթանալու, թե մեզ AEGEE-ի եվրոպական մակարդակին ծանոթացնելու համար:

Աննա, Թերեզա, Զարուհի, Ջուլիետա, Լուսինե, Արևիկ

About these ads

About Վահագն Քեշիշյան

Անկախ ուսանող, ով ազատ արտահայտում է իր կարծիքը տարբեր իրերի, երեւույթների եւ իրադարձությունների վերաբերյալ

Posted on December 26, 2011, in AEGEE adventures and tagged , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: