AEGEEանները նշում են մշակութային օրերը
Ողջույն AEGEEանս, ինչպես արդեն գիտեք կամ էլ միգուցե նոր եք իմանում նոյեմբերի 18-ին մենք` AEGEE-ի մի քանի մշակութասերներս, այցելեցինք ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում մեծ համբավ և ճանաչում ունեցող արվեստագետ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: Այդ օրը բավականին ամպամած էր և մի փոքր տխուր, սակայն շնորհիվ փարաջանովյան հնարամիտ գունային լուծումների ու ստեղծագործական յուրօրինակ գլուխգործոցների, այն կարծես պայծառացավ
: Մեր այցի շրջանակներում մենք ոչ միայն ստացանք բավականին հետաքրքիր տեղեկություններ այդպես էլ լիովին չբացահայտված տաղանդի կյանքի մասին, այլ նաև նրա կյանքի տարբեր հատվածներին հատուկ ստեղծագործությունների ականատեսը եղանք: “Ի՞նչը մեզ գրավեց այդտեղ և ի՞նչ մենք ստացանք այդ կարճատև այցելությունից”, միգուցե անցնի ձեր մտքով: Ասեմ շատ կարճ` Փարաջանովի բոլոր գործերում առկա լավատեսությունը և յուրաքանչյուր “թափոն”-ից արվեստի գործ ստանալու կարողությունը զարմացրեց բոլորիս: Մեր ուշադրությունը գրավեց մանավանդ
հին ու կոտրված իրերից պատրաստված փիղը, որը մեզանից մեկը (չեմ նշի, թե ով
) անգամ պատրաստ էր իր սենյակի պատերից մեկից կախել: Նրա ստեղծագործություններում գրավիչ էր այն, որ ամեն ինչ շատ պարզ էր, բայց և միևնույն ժամանակ իմաստալից` ինչպես օրինակ մութ ու ցուրտ տարիների ամբողջ էությունն արտահայտող ձուկը, որը նա պատրաստել էր մազակալներից: Որպեսզի ձեզ համար առավել պատկերավոր դառնա փարաջանովյան շունչը ու հանճարը, կառաջարկեմ նայել նկարները, որից հետո էլ ընկերներով այցելել վերջինիս տուն թանգարան: Համոզված եմ, ձեզանից և ոչ ոք չի զղջա և անգամ իր համար մի շարք նոր բացահայտումներ կանի հենց այնտեղ:
Արմինե Բուդաղյան և Անի Վարդանյան
Posted on December 3, 2011, in AEGEE Yerevan presents and tagged AEGEE, Cultural Action Day, museum, Sergey Parajanov. Bookmark the permalink. Leave a Comment.






Leave a Comment
Comments (0)