“Ամառային համալսարան”-ը ավարտվեց

Հուլիսի 9-18-ը AEGEE-Yerevan-ը Հայաստանում անկացնում էր AEGEE-ի հիմնական ծրագրերից մեկը` Summer University-ն: Summer University-ն անկացվում է ամեն տարի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում եվրոպական ավելի քան 20 երկրներում: Ծրագրի ընթացքում եվրոպական 15 երկրների մոտ 20 երիտասարդներ հյուրընկալվել էին Հայաստանում: Մասնակիցները առաջին անգամ էին Հայաստանում և շատ տպավորված էին: Շատերի ընկերները, նույնիսկ հարազատները չէին լսել Հայաստանի մասին: Քանի որ ծրագրի հիմնական նպատակը մշակութային փոխանակությունն է, այդ պատճառով մասնակիցները եղան Հայաստանի մի քանի պատմամշակութային վայրերում: Այնտեղ նրանք ծանոթացան Հայաստանի պատմությանը, ճարտապետությանը, ազգային խոհանոցին, երգին ու պարին: Հենց առաջին օրվանից նրանք շատ էին ցանկանում սովորել քոչարի պարել, երգել մի քանի հայերեն երգեր:

Նրանք արդեն վերադարձել են իրենց երկրներ, սակայն մինչև հիմա կիսվում են իրենց ստացած տպավորություններով: Հատկապես Հայաստանի բնությունն ու լեռներներն էին գրավել նրանց, քանի որ իրենց երկրներում բնությունն այդքան հարուստ չէ, որքան այստեղ: Զարմացած էին նաև նրանով, թե ինչպես են հայերը կարողացել այդքան բարձր լեռների վրա կառուցել եկեղեցիներ, և թե ինչպես են այդ եկեղեցիները մինչև այսօր կանգուն մնացել:

Հուսանք, որ նմանատիպ միջոցառումների շնորհիվ Հայաստանի մասին շատերը կիմանան և ցանկություն կհայտնեն գոնե մեկ անգամ լինել այս չնաշխարհիկ երկրում:

Վահագն Քեշիշյան

About these ads

About Վահագն Քեշիշյան

Անկախ ուսանող, ով ազատ արտահայտում է իր կարծիքը տարբեր իրերի, երեւույթների եւ իրադարձությունների վերաբերյալ

Posted on July 21, 2011, in AEGEE Yerevan presents and tagged , , , , , . Bookmark the permalink. 1 Comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: