Բարձրագույն կրթության օրը Հայաստանում

Մայիսի 14-ին տեղի ունեցավ “Բարձրագույն կրթության օրը” (Higher Education Day) Հայաստանում, որն անցկացնում էր AEGEE-Yerevan-ը Համահայկական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Այն մինչ այս անցկացվել է մի շարք եվրոպական քաղաքներում: Այս անգամ էլ անցկացվեց Հայաստանում: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ ուսանողներ Հայաստանի տարբեր համալսարաններից, տարբեր հյուրեր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից, Հայաստանում Տեմպուսի գրասենյակից, Մեծահասակների կրթության և շարունակական կրթության ասոցիացիայից, ARMACAD ասոցիացիայից, Հայաստանում գործարարների միությունից, Erasmus-Mundus շրջանավարտների ասոցիացիայից և այլ հյուրեր:

Միջոցառումը տևեց մոտ 6 ժամ, սակայն նախատեսված էր 5: Քննարկվեցին տարբեր հարցեր, ինչպիսիք են կրթական համակարգը Եվրոպայում, բարձրագույն կրթության համակարգը և որակը Հայաստանում, բարեփոխումները և հեռանկարները և բարձրագույն կրթությանը վերաբերող այլ թեմաներ: Թեմաները բոլորը արդիական էին և հուզում են հայ ուսանողին: Խոսվեց նաև աշխատաշուկայի մասին և թե դրա որ մասն են կազմում ուսանողները:

Ներկա գտնվող ուսանողները ունեին տարբեր մասնագիտություններ` դաշնակահարից մինչև հատուկ մանկավարժ և լոգոպեդ: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում կրթության որակը հուզում է բոլոր ուսանողներին, և նրանք պատրաստ են միասին բարձրաձայնել մեր կրթական համակարգի թերությունները ու առաջարկել դրանց լուծումներ: Ուսանողների կողմից հնչեցին տաբեր հարցեր, որոնց պատասխանեցին համապատասխան մասնագետները: Միջոցառման մասնակիցների կարծիքով այսպիսի միջոցառումները ունենում են իրենց դրական արդյունքը և որոշ չափով կարողանում են ուսանողներին ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում այժմյան կրթական համակարգը, ինչ է բոլոնիայի համակարգը և այլն: Հուսանք, որ մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները և ապագայում ավելի հեշտ կլինի նրանց համար կողմնորոշվել կրթությանը վերաբերող որոշումներ կայացնելու ժամանակ:

Վահագն Քեշիշյան

About these ads

About Վահագն Քեշիշյան

Անկախ ուսանող, ով ազատ արտահայտում է իր կարծիքը տարբեր իրերի, երեւույթների եւ իրադարձությունների վերաբերյալ

Posted on May 15, 2011, in AEGEE Yerevan presents and tagged , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: